22:07 Հայաստանի քաղաքացին Ռոստովում փորձում էր բնական քարերը «սաղացնել» թանկարժեքի անվան տակ | |
Ռուսաստանի Ռոստով քաղաքում դատարան է ուղարկվել Հայաստանի քաղաքացու նկատմամբ հարուցված քրգործը: Նա մեղադրվում է իբր թանկարժեք քարերը Ռոստովի բնակչին 8 մլն ռուբլով վաճառելու մեջ: Ռոստովի տրանսպորտային դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը Սամվել Գուլքանյանի դեմ: Նա մեղադրվում է խարդախության փորձի մեջ: Պարզվել է, որ 2012թ. սեպտեմբերին Գուլքանյանը Հայաստանից Ռոստով է բերել բնական քարեր: Թանկարժեք քարերի անվան տակ դրանք վաճառելու ժամանակ նա ձերբակալվել է իրավապահների կողմից: Գործը ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար: Աղբյուրը` http://news.am/arm/news/154535.html
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |