Երկուշաբթի, 29.04.2024, 12:14
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 22 » Հայ կանայք խաբեությամբ գյումրեցի կնոջը տարել են Թուրքիա և հյուրանոցում ենթարկել սեռական շահագործման
17:06
Հայ կանայք խաբեությամբ գյումրեցի կնոջը տարել են Թուրքիա և հյուրանոցում ենթարկել սեռական շահագործման

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սուսաննա Մարտիրոսյանի և Նարինե Մովսիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ Սուսաննա Մարտիրոսյանին և Նարինե Մովսիսյանին մեղավոր է ճանաչել հայ կնոջը հավաքագրելու, Թուրքիա տեղափոխելու, այնտեղ նրան պոռնկության շահագործման մեջ պահելու և մարմնավաճառությամբ աշխատած նրա գումարները ստանալու համար:

Ըստ դատավճռի՝ 63-ամյա Սուսաննա Մարտիրոսյանը և 39-ամյա Նարինե Մովսիսյանը նախնական հանցավոր համաձայնությամբ 2011 թվականի օգոստոսին, Գյումրիի բնակչուհի Հ.-ին խոստանալով Թուրքիայում խնամակալի աշխատանքով ապահովել, խաբեությամբ նրան հավաքագրել են, ՀՀ սահմանը հատելու միջոցով կազմակերպել նրա տեղափոխումը Թուրքիայի Տրապիզոն քաղաք: Հ.-ն Թուրքիայում ենթարկվել է սեռական շահագործման:

Նարինե Մովսիսյանը Գյումրիում Հ.-ին խոստացել է, թե Թուրքիայի Կոնյա քաղաքում խնամակալի աշխատանք անելով՝ կվաստակի ամսական 700-800 դոլար: 

Բայց Տրապիզոն հասնելով՝ Նարինեն Հ.-ին հանձնել է Սուսաննա Մարտիրոսյանին, վերջինս Հ.-ի վիճակի խոցելիությունը՝ սոցիալական ծանր վիճակը, թուրքերենին չտիրապետելը, Տրապիզոն քաղաքին անծանոթ լինելը օգտագործելով, ըստ դատավճռի՝ «կեղծ մարդասիրությամբ, անհամեմատ թանկ գներով, հետագայում դրանց դիմաց մաս-մաս վճարելու պայմանով՝ Հ.-ին հագուստներ վաճառելով, դրանց դիմաց պարտք մնացած գումարը մարելու պահանջով հարկադրել է զբաղվել մարմնավաճառությամբ»: 

Նա Հ.-ին տեղավորել է Տրապիզոնի «Իշիկ» հյուրանոցում: Կուտակած պարտքը մարելու պահանջով ու Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվելու մասին Հ.-ի մորը տեղեկացնելու սպառնալիքով՝ Սուսաննան շուրջ չորս ամիս սեռական շահագործման է ենթարկել նրան, վերցրել այդ ընթացքում մարմնավաճառությամբ նրա աշխատած մոտ 7500 դոլարը:

Սուսաննա Մարտիրոսյանը նախաքննության և դատաքննությունների ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: 

2000 թվականից նա ապրել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում, զբաղվել է առևտրով: 

Նարինե Մովսիսյանին ճանաչել է որպես Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվողի: 

Նարինեն Տրապիզոնում այցելել է Սուսաննային, ապառիկ կարգով նրանից հագուստներ է գնել՝ դրանց արժեքը մաս-մաս վճարելու պայմանով: Նարինեն, Սուսաննայի հաշվարկով, 2000 դոլար պարտք է կուտակել: Մեկնել է Հայաստան՝ շարունակելով մնալ Սուսաննայի ամենատես հսկողության ներքո: Իսկ 2011 թվականի օգոստոսի 5-ին Նարինեն Տրապիզոն է տարել գյումրեցի Հ.-ին: Հյուրընկալվել են Սուսաննայի տանը: 

Սուսաննան ցուցմունք է տվել, թե ինքը Հ.-ին չի ճանաչել, չի իմացել՝ նա ինչ նպատակով է եկել Թուրքիա: Հ.-ն տեղնուտեղը 800 դոլարի հագուստ է գնել Սուսաննայից ու պայմանավորվել, որ մաս-մաս կվճարի պարտքը՝ հենց որ անցնի աշխատանքի:

Ըստ Սուսաննայի՝ Նարինեն ու Հ.-ն իրենց նախաձեռնությամբ տեղավորվել են Տրապիզոնի «Իշիկ» հյուրանոցում: Հ.-ն մոտ չորս ամիս մնացել է Տրապիզոնում: Այդ ընթացքում նա հասցրել է ապառիկ կարգով մոտ 5 հազար դոլարի հագուստ գնել ու վճարել է ընդամենը 1500 դոլարը: 

Սուսաննայի ցուցմունքով՝ ինքը հաճախակի գնացել է հյուրանոց, որպեսզի պահանջի պարտքը, ստիպված է եղել նույնիսկ Հ.-ին սպառնալ, թե մորը կզանգի ու կպատմի, որ աղջիկը Թուրքիայում մարմնավաճառությամբ է զբաղվում: 

Գնած հագուստը Հ.-ն, ըստ Սուսաննայի, ուղարկել է Հայաստան՝ մոր հասցեով: Սուսաննան պնդել է, թե ինքը չի ստիպել, որ Հ.-ն հենց իրենից հագուստ գնի: Հ.-ն իր կամքով է ընտրել շորերը՝ տեղյակ լինելով գներին: Երբեմն էլ գնումներ է կատարել ցուցակով:

Ընդհանուր իրավասության դատարանում Սուսաննան պնդել է, թե ինքը ոչ մի կապ չի ունեցել Թուրքիայում Հ.-ի՝ մարմնավաճառությամբ զբաղվելու հետ, նրան չի ստիպել այդ գործով զբաղվել կամ իրենից հագուստ գնել: Իր պահանջը Հ.-ից եղել է՝ պարտքը մարելը, ուրիշ՝ ոչինչ: 

Սուսաննա Մարտիրոսյանը միջնակարգ-մասնագիտական կրթություն ունի: Խորհրդային տարիներին նա աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում՝ որպես լաբորանտ: 

Նա մասնագիտությամբ նաև բուժքույր է: Թուրքիայում ոչ միայն հագուստի առևտրով է զբաղվել, այլև հայաստանցի մարմնավաճառներին, այդ թվում՝ Նարինեին ու Հ.-ին ներարկումներ է կատարել, որ խուսափեն սեռավարակներից: Դրա համար մարմնավաճառուհիները նրան «Դոկտոր» պատվավոր անունով են դիմել: 

Այդ մականունով է Սուսաննան հայտնի եղել Հայաստանից Թուրքիա գնացած մարմնավաճառուհիների միջավայրում: Նրանց թուրքական սեռավարակներից պաշտպանելով՝ Սուսաննան, բնականաբար, հեղինակություն է վայելել: Իր «բիզնեսի» ծաղկեցման համար նա շահագրգռված էր, որ նոր, թուրքական միջավայրին անծանոթ մարմնավաճառուհիներ «մատակարարվեին» Հայաստանից: «Դոկտորը» այդ պարզամիտ կանանց իր ազդեցության գոտում պահելու, նրանց աշխատած գումարների իր ծանրակշիռ բաժինը ստանալու հստակ մեխանիզմ էր մշակել՝ խիստ բարձր գներով «մարմնավաճառային» հագուստեղեն ու անհրաժեշտ ներարկումներ ծախելով: 

Նարինե Մովսիսյանը այդ մեխանիզմով նախ հայտնվել էր Սուսաննայի պարտապանի կարգավիճակում, ապա, մեծ պարտքը մի կերպ թոթափելու համար, «հարգարժան դոկտորի» հետ հանցավոր համաձայնության էր եկել՝ Հայաստանից նոր մարմնավաճառուհիներ հավաքագրելու և «Դոկտորի» ազդեցության ոլորտ գցելու վերաբերյալ:

Նարինե Մովսիսյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ Նարինեի ցուցմունքի՝ Հ.-ն գիտեր, թե ինչով է զբաղվելու Թուրքիայում, նա իր հոժար կամքով է մեկնել Տրապիզոն ու մարմնավաճառություն արել: 

Նարինեն հայտնել է, թե իմանալով, որ ինքը մեկնելու է Թուրքիա՝ Հ.-ն ցանկացել է իր հետ ճամփա ընկնել: Խնդրել է՝ մինչև անգամ:

Ինքը անկեղծորեն ասել է, թե հասարակ մարմնավաճառ է Թուրքիայում: Նույնիսկ տեղեկացրել է, որ «Դոկտոր» մականունով մի կնոջ պարտք է դեռ 2010 թվականից: Ստիպված վերստին գնում է Թուրքիա, որ աշխատի ու «Դոկտորին» ունեցած պարտքը մարի: 

Նարինեն հայտնել է նաև, թե Հ.-ի խնդրանքով է նրա մորն ասել՝ իբր ինքը Թուրքիայում ծերերի է խնամում, նույնն էլ անելու է Հ.-ն՝ ամսական 700-800 դոլարով: 

Հ.-ի մայրը, որպես «բարերար» Նարինեի ու իր դստեր ճանապարհածախս, 38 հազար դրամ է պարտք արել, Հ.-ն իր ոսկե մատանին է վաճառել: 

2011 թվականի օգոստոսի 5-ին Նարինեն ու Հ.-ն մեկնել են Վրաստան, այնտեղից էլ Տրապիզոն: 

Հյուրընկալվել են «Դոկտորի» տանը: Նորեկ Հ.-ն մի շնչով մի ամբողջ խուրձ ապառիկ հագուստներ է գնել Սուսաննայից: Վերջինիս խորհրդով կանայք տեղավորվել են «Իշիկ» հյուրանոցում: Հետո վարձակալությամբ են ապրել, հյուրանոցում զբաղվել են մարմնավաճառությամբ:

Դատարանում Նարինեն ասել է, թե նախաքննության ժամանակ Սուսաննային մեղադրող ցուցմունքներ է տվել, որովհետև նրանից նեղացած է եղել ու չի հասկացել, որ իր ցուցմունքներով նրան մեղադրում է: Հիմա այլևս նեղացած չէ, մանավանդ որ նստում են ամբաստանյալի միևնույն նստարանին:

Դատարանը եզրակացրել է, որ Հ.-ն Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվել է Սուսաննայի սպառնալիքների, ճնշումների, պարտքի գումարը անընդհատ ավելացնելու, նրանից կախման մեջ լինելու պատճառով: 

Դատարանը հաստատված է գնահատել, որ մարմնավաճառությամբ աշխատած գումարների առյուծի բաժինը Հ.-ն տվել է Սուսաննային:

Նարինեն նախաքննության ժամանակ խոստովանել է. 

«Հ.-ին տարել եմ Սուսաննայի պահանջով, որ զբաղվենք մարմնավաճառությամբ: Ես նրան տարել եմ, որ Սուսաննան ինձ լավ աչքով նայի ու մեղմ մոտենա: Ես այդպես էի մտածում, բայց հակառակը եղավ, ավելի շատ շորեր Սուսաննան տուլիտ արեց իմ վրա, պարտքս շատացրեց, ընդհուպ ուտելու հացի գումար չէր թողնում իմ մոտ: Նույն եղանակով շորեր էր տալիս նաև Հ.-ին: Այդպես մեզ գցեց կախվածության մեջ, որ մենք մարմնավաճառությամբ գումարներ աշխատենք ու տանք իրեն»:

Տուժող Հ.-ն նախաքննության և դատաքննության ընթացքում նույնաբովանդակ, ամբաստանյալներին մերկացնող ցուցմունքներ է տվել: 

Ասել է, թե սոցիալական ծանր վիճակում է եղել, ծանոթացել է Նարինեի հետ: Չի իմացել, որ նա մարմնավաճառ է՝ «նրա վրայից չէր երևում»: 

Պայմանավորվել են, որ ինքը երկուսի ճանապարհածախսը կվճարի, իսկ Նարինեն բարեսրտորեն կօգնի, որ Կոնյա քաղաքում ինքը խնամողի աշխատանք գտնի: Բայց Թուրքիայում հասկացել է, որ Նարինեն իրեն խաբել է: Կոնյա չեն հասել, մնացել են Տրապիզոնում: 

Սուսաննան հենց առաջին օրը իրեն խաբել, հագուստներ է վաճառել շատ թանկ գներով, անմիջապես գցել հինգ հազար դոլար պարտքի տակ, հետո սպառնացել, որ մինչև պարտքը չփակի, չի կարող Հայաստան վերադառնալ: Վախենալով, որ Սուսաննան իր մորը կասի՝ ինչով է ինքն իրականում զբաղվում Թուրքիայում, աշխատած ամեն օրվա գումարը, որ թուրքական փողով մոտ 150-200 միլիոն էր կազմում, տվել է Սուսաննային:

Առաջին ամսին մորը հինգ հարյուր դոլար է ուղարկել: Հետո՝ հագուստ ու սննդամթերք, մեկ-մեկ էլ՝ հաճախորդների տված ավել գումարները՝ հարյուր-երկու հարյուր դոլար:

Մարմնավաճառության գներին իրեն ծանոթացրել է Նարինեն: Իր անձնագիրը իր մոտ է եղել, բայց ինքը չափազանց վախեցել է Սուսաննայի սպառնալիքներից, թե իր մորը, իր աշխատավայրում կպատմի՝ իրականում ինքը Թուրքիայում ինչով է զբաղվել: Դրա համար մնացել է Տրապիզոնում: 

Անընդհատ եղել է Սուսաննայի հսկողության տակ: «Դոկտորը» իմացել է, թե ինքը օրական քանի հաճախորդ է ունեցել, ինչքան գումար է աշխատել: 

Երբ ապրել է հյուրանոցում, Սուսաննան ամեն առավոտ եկել է այնտեղ, պարտքը վերցնելու պատրվակով ձեռքից առել աշխատած գումարները: 

Ոստիկանների կողմից հյուրանոցի հերթական ստուգման ժամանակ մի թուրք մարդու խորհրդով ինքն անձնագիրը թողել է սենյակում, ոստիկանները հայտնաբերել են այն ու 2012 թվականի դեկտեմբերի 2-ին իրեն արտաքսել Հայաստան:

Վերադառնալով՝ մորը ոչինչ չի պատմել: Որոշ ժամանակ անց ոստիկանները իրեն բաժին են տարել, այնտեղ պատմել է Թուրքիայում կատարվածը: 

Հ.-ի՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ Սուսաննան անընդհատ զանգահարել է նրան ու ասել, թե պարտքը չի պակասել, կազմում է 7500 դոլար ու անպայման, ամեն գնով պետք է վճարվի:

Տուժող Հ.-ն իր ցուցմունքները պնդել է Սուսաննայի ու Նարինեի հետ առերես հարցաքննությունների ժամանակ:

Դատարանը Սուսաննայի ու Նարինեի մեղքը հաստատված է գնահատել: 

2013 թվականի փետրվարի 27-ի դատավճռով «Դոկտորը»՝ Սուսաննա Մարտիրոսյանը, դատապարտվել է 8 տարի, իսկ Նարինե Մովսիսյանը՝ 7 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկման: Երկուսի պատժի սկիզբն էլ 2012 թվականի փետրվարի 11-ից է:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Նարինե Մովսիսյանի շահերի պաշտպանն ու Սուսաննա Մարտիրոսյանը:

Երկու բողոքներով էլ պահանջվում էր արդարացում, քանզի ամբաստանյալները չէին ընդունում իրենց մեղքը: Իսկ եթե վերաքննիչը եզրակացներ, որ, այնուամենայնիվ, ամբաստանյալները մեղավոր են, ապա երկու բողոքով էլ խնդրվում էր պատժի մեղմացում՝ նվազագույն պատժի կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժի սահմանում:

Վերաքննիչ քրեական դատարանում այս գործը հինգ անգամ հետաձգվեց՝ «Դոկտորի» այս կամ այն պահանջի հետ կապված: 

Նախ՝ պաշտպան ներգրավվեց, ապա պաշտպանը երկար ծանոթացավ քրեական գործի նյութերին, ապա պաշտպանը հիվանդացավ ու պառկեց, իսկ երբ վերջապես «Դոկտորի» շահերի պաշտպանը հիվանդ-հիվանդ ներկայացավ վերաքննիչ դատարան, տեղնուտեղը վատացավ ինքը՝ «Դոկտորը»: 

Դատարան հրավիրվեց շտապօգնությունը, ամբաստանյալ «Դոկտորին» ներարկումներ արեցին, ու նա քնեց՝ այդպես էլ չկարողանալով դատարանի դահլիճ մուտք գործել, միայն մի դիմումով խնդրելով, որ իր բողոքը բարձրաձայնի իր շահերի պաշտպանը: Վերջինս բավական համառոտ ու զուսպ բարձրաձայնեց «Դոկտորի» գրած բողոքը:

Վերջապես այս գործով դատարանը հասավ այն պահին, երբ հայտարարեց, թե հեռանում է խորհրդակցական սենյակ: Քիչ անց այդ սենյակից դուրս գալով՝ դատարանը հրապարակեց որոշումը, որով մերժվեցին վերաքննիչ բողոքները, և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ:
Դիտումներ: 475 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: տրաֆիկինգ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]