Հինգշաբթի, 21.11.2024, 17:11
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 30 » Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթն անհասկանալի է. ճարտարապետներ
22:17
Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթն անհասկանալի է. ճարտարապետներ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համար անհասկանալի են Երևանի քաղաքապետարանի հայտարարած Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի պայմաններն ու պատճառները, որի հանձնաժողովի անդամներն են իրենք:


Tert.am-ի հետ զրույցում Մկրտիչ Մինասյանը նշեց, որ քաղաքաշինական խորհրդի նիստերից մեկում նման հարցի քննարկում եղել է, բայց միայն տրանսպորտային բեռնվածությունից ազատելու տեսանկյունից: Նա նշեց, որ քաղաքապետարանի ներկայացրած մրցույթի պայմաններին միայն այսօր է ծանոթացել:


Մրցույթի պայմանները, ամեն ինչ պետք է քննարկվեր նոր բաց թողնվեր, ես այսօր կարդացի, որ հանձնաժողովի անդամ եմ: Ես ուղղակի զարմացած եմ այս փաստաթղթից, որը բավականին հում է և խոսակցությունների առիթ կդառնա: Ինձ համար այստեղ շատ վտանգավոր նախադասություններ կան: Մրցույթը հայտարարել է քաղաքապետարանը, իհարկե կարող է հայտարարել, բայց նման համապետական նշանակություն ունեցող համալիրը որևիցե մրցույթի գնալու ժամանակ միայն քաղաքապետարանը բավարար չէ, պետք է մասնակցություն ունենա Մշակույթի նախարարությունը, ճարտարապետների միությունը»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ, որի հանձնաժողովը կգլխավորի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Մրցույթի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը, քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին, մասնավորապես հաշվի առնելով մի քանի իրողություններ: 


Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ նման ծրագրի մասին մի քանի անգամ լսել է, սակայն տեղյակ չի եղել, որ մրցույթ անցկացնելու մտադրություն ունի քաղաքապետարանը: 
Ինձ համար անհասկանալի են վերակառուցման նպատակներն ու անհրաժեշտությունը: Մասնակիորեն հասկանալի է տրանսպորտի խնդիրը, բայց բազմաթիվ հարցեր կան, որ ես չեմ հասկանում, թե ինչ է ուզում այս մրցույթի ծրագիրը: Հարցը քննարկումների միջով չի անցել: Նպատակներին ես ծանոթացել եմ սևագիր վիճակում ու ասել եմ, որ բազմաթիվ խնդիրների հետ համաձայն չեմ»,- ասաց Սաշուր Քալաշյանը:


Ճարտարապետը նշեց, որ ինքը մասնավորապես համաձայն չէ այն հարցի հետ, որ հրապարակը կորցրել է իր ճարտարապետական կերպարը:


Դա հուշարձանային համալիր է, որը օրենքով անձեռնմխելի պետք է լինի, այդ ի՞նչն են ուզում ձևափոխել, այդ հարցը հասկանալի չէ ինձ համար, հարցը պարզելու համար տեքստը պետք է համաձայնեցվի Մշակույթի նախարարության հետ,- ասաց նա:


Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ևս հանձնաժողովի անդամ է, ինչը ենթադրում է, որ մրցույթը և պայմանները համաձայնեցված են նախարարության հետ, Սաշուր Քալաշյանը նշեց, որ ինքն այսօր խոսել է փոխնախարարի հետ և պարզել, որ նախարարությունն ընդամենը բանավոր է տեղեկացվել:


Պետք է բողոքարկել այս մրցույթը: Տեքստը հանպատրաստից է արված ու քննարկված չէ, համաձայնեցված չէ, պետք է հարցը քննարկել նոր հրապարակել,- ասաց նա:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/05/30/sashur-qalashyan-mkrtich-minasya/

http://oratert.do.am

Դիտումներ: 684 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Ճարտարապետներ, Հանրապետության Հրապարակ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]