Շաբաթ, 27.04.2024, 16:55
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 29 » Գյուղատնտեսության ոլորտում երկրորդ տարին անընդմեջ արձանագրում ենք աճի բարձր տեմպեր. ՀՀ վարչապետ
13:08
Գյուղատնտեսության ոլորտում երկրորդ տարին անընդմեջ արձանագրում ենք աճի բարձր տեմպեր. ՀՀ վարչապետ


Գյուղատնտեսության ոլորտում երկրորդ տարին անընդմեջ արձանագրում ենք աճի բարձր տեմպեր, որը 2012-ին կազմել է 9.5 % և 1.9 %-ով նպաստել է ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշին։ Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ։


Ըստ վարչապետի՝ գյուղատնտեսության ճյուղը կրել է կառավարության կողմից նախատեսված գյուղատնտեսության և, հատկապես, բուսաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև բարենպաստ բնակլիմայական պայմանների ազդեցությունը։


«Կառավարությունը 2011-ին ձեռնարկեց մի շարք ծրագրեր, օրինակ՝ վարկերի տոկոսադրույքների լայնածավալ սուբսիդավորման ծրագիրը, որի արդյունքում միայն 2012-ին տրամադրվել է 14 760 մլն դրամի վարկային միջոց և շնորհիվ պետբյուջեից հատկացված 568 մլն դրամ սուբսիդավորման, վարկերը տրամադրվել են շուկայականից էապես ցածր՝ 8-10% տոկոսադրույքով»,- ասաց նա։


Բացի այդ, ըստ վարչապետի՝ գյուղացիական տնտեսություններին արտոնյալ գներով պարարտանյութ է տրվել։ Պարարտանյութի համար 2012-ին 1 մլրդ 433 մլն սուբսիդիա է տրամադրվել, որի արդյունքում գյուղացիներին 6000 դրամով 1000 տոննա ազոտական պարարտանյութ է հատկացվել ։


«Վառելիքի սուբսիդավորման համար տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսություններին լիտրը 50 դրամով 21 մլն 648 հազ լիտր դիզվառելիք է հատկացվել։ Ցորենի և գարու սերմնարտադրության ծրագիրը, որի միջոցով 7 400 շահառուի հատկացվել է 3 400 տոննա սերմնացու։ Ծրագրի իրականացման արդյունքում 2012-ին ցորենի ցանքերի քանակն ավելացել է 17 000 հա-ով»,- արձանագրեց վարչապետը։


Աշնանացան ցորենի համախառն բերքը 2011-ին կազմել է 211 հազար տոննա, 2012-ին՝ 234 հազար տոննա։


Հաջորդը տոհմային երինջների ներկրման ծրագիրն է, որի արդյունքում ըստ վարչապետի՝ 466 մլն դրամով Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 485 գլուխ տոհմային բարձր արտադրողականության երինջ և բաշխվել 24 տնտեսվարող սուբյեկտների։


Բուսաբուծության համախառն իրական աճը, ըստ կառավարության ղեկավարի՝ կազմել է 14%։ «Պետք է փաստել, որ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ի ներքին արդյունքում միջճգնաժամային տարվա՝ 2008-ի 16.3 %-ի դիմաց 2012-ին կազմել է 19%»,- եզրափակեց նա։

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/05/29/annual-report/ 

http://oratert.do.am

Դիտումներ: 479 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: գյուղատնտեսություն | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]