Երկուշաբթի, 29.04.2024, 14:41
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » Գուրգեն Արսենյանը շատ լուրջ կասկածներ ունի, որ այս կառավարությունը կարող է հինգ տարի դիմանալ
22:14
Գուրգեն Արսենյանը շատ լուրջ կասկածներ ունի, որ այս կառավարությունը կարող է հինգ տարի դիմանալ

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շատ լուրջ կասկածներ ունի, որ այս կառավարությունը կարող է հինգ տարի դիմանալ, քանի որ, ըստ Արսենյանի, չկա դիմանալու որևէ ռեսուրս: Պատգամավորը այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը դիմանալու ռեսուրս կունենար միմիայն մի դեպքում. եթե մենք ունենայինք նավթային կամ հումքային որոշակի պաշար, որն էլ վաճառելով՝ բավարարեինք հասարակության ապրուստի խնդիրը: Ինչպես Գուրգեն Արսենյանը հեգնանքով նշեց՝ «մարդկանց ռացիոնի մեջ կալորիաների հնարավոր առկայությունը», եթե սա չկա, մնում է աշխատանքով ապրելը, բայց այստեղ էլ ստեղծվում է փակ շղթա. երկրի աշխատողները Հայաստանում չեն՝ արտագաղթել են:

«Հիմա կառավարությունը եկել է, ասում է՝ եկել եմ ռեֆորմ անելու, փոխելու։ Ի՞նչն ես փոխում»,- հարց հղեց Գուրգեն Արսենյանը:
 Բնականաբար, նա այն կարծիքին չէ, որ նվազագույն աշխատավարձը 13 000 դրամով ավելացնելու՝ կառավարության խոստումը ադեկվատ է գազի սակագնի և դրա հետևանքով այլ ապրանքների սպասվող հնարավոր գնաճին:

Գուրգեն Արսենյանը կառավարության ծրագիրը համարում է գիտաֆանտաստիկ ժանրի վատագույն դրսևորում: «Ես շատ եմ սիրում գիտաֆանտաստիկ ժանրի պատմվածքներ, վեպեր, ակնարկներ, հրապարակումներ կարդալ»,- ասաց Գուրգեն Արսենյանը՝ անթաքույց հեգնանքով համեմատություններ անցկացնելով նշված ժանրի գրականության և կառավարության ծրագրի միջև: Ըստ պատգամավորի՝ նման գիտաֆանտաստիկ ցուցանիշներ են դիտվում աղքատության 8-10 տոկոսի նվազումը, 100 հազար աշխատատեղերի ստեղծումը և այլն: «Գիտական ֆանտաստիկան ունի մի առանձնահատկություն. սպասվելիք իրադարձությունները, որոնք տեղի կունենան օրինակ՝ 30 տարի հետո, իրենց մեջ պարունակում են դրական արդյունքներ և բացասական արդյունքներ: Հիմա կա համապատասխան վերլուծություն, ըստ որի, երբ ժամանակ անց վերլուծում են, թե կանխատեսումների ո՞ ր մասը կիրականանար, պարզվում է, որ իրականանում է պոզիտիվ կանխատեսումների 10 տոկոսը և բացասական կանխատսումների 80 տոկոսը»,- հավելեց նա:
Այնպես որ, Գուրգեն Արսենյանն առաջարկում է ուշադիր կարդալ կառավարության ծրագիրը և անել կանխատեսումներ, թե ինչ կլինի հինգ տարի հետո:

Ինչ վերաբերում է գազի հնարավոր թանկացման դեպքում սուբսիդավորմանը, ապա Գուրգեն Արսենյանն ասաց. «Պետք չէ մարդկանց օգնել փողով, երբ թանկանում է մարդկանց կյանքը, պետք է պարզապես ապահովել մարդկանց ազատ, արդյունավետ աշխատանքի հնարավորությունը, որ մարդիկ ունենան արդյունավետ աշխատելու և իրենց նյութական բարեկեցությունն իրենց աշխատանքի միջոցով բարելավելու հիմնարարար իրավունքը»:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ Հայաստանի բնակչության մոտ դեռ կա պատկերացում, որ երկիրն ունի կառավարություն, որն իրենց պետք է պահի:


«Իրենք էլ թոզ փչելով մարդկանց աչքին, մարդկանց բերում են մի վիճակի, երբ նա արդեն չի մտածում: Երբ սկսում է չանել, իրենք արդեն սկսում են հասարակության մնացած անդամների վրա հայերեն ասած՝ մուննաթ գալ՝«թե բա խի չեն անում»»,- ասաց Գուրգեն Արսենյանը:

 

Նշենք, որ նման բոլոր մեղադրանքներին ի պատասխան իշխող կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք փորձում են, կարգավորում են, բանակցում են և այլն՝ մոտավորապես այն ամենի հանրագումարն, ինչն ասաց Տիգրան Սարգսյանը գազի սակագնի հետ կապված:

 

Ի պատասխան այս դիտարկմանը՝ Գուրգեն Արսենյան նշեց. «Ես երեկ հարց տվեցի կառավարությանը. պարոն վարչապետ. Դուք ձեր կառավարության գործունեության ծրագրում փաստաթղթի մեջ արդեն գրել եք մի բան, որը կոչվում է արտագաղթ: Ոչ թե միգրացիոն պրոցեսներ, ազատ տեղաշարժից օգտվելու իրավունք, այլ արտագաղթ»:


Գուրգեն Արսենյանը նաև արձանագրեց, որ երկրից արտագաղթը լինում է երկու դեպքերում. երկու դեպքում էլ մարդիկ գիտակցված հեռանում են, և երկուսի համար էլ պատասխանատու են իշխանությունները՝

ա/ երբ մարդը համաձայն չէ այդ երկրում տիրող բարքերի ու կարգերի հետ,
բ/ երբ այդ երկրում հնարավոր չէ ապրել:

 

Ըստ Գուրգեն Արսենյանի՝ կա նաև երրորդ տարբերակ՝ քաղաքացիական բախումների ու պատերազմի հետևանքով արտագաղթ:


«Կարող եմ բերել ոչ հեռավոր մի պատմական իրադարձություն: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի հետևանքով ռուսական էմիգրացիոն հոսքերը հայտնվեցին եվրոպաներում, հիշում եք: Էմիգրացիան, որը ձևավորվել էր արտագաղթի հետևանքով: Հայաստանում քաղաքացիական բախում տեղի չի ունեցել, սակայն Հայաստանի քաղաքացիական պատերազմի բացակայության պայմաններում երկրի կառավարությունն իր փաստաթղթերում գրում է «արտագաղթ»»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ երկրում մնում են մարդիկ, ովքեր ավելացնում են իրենց նյութական բարեկեցությունը՝ ցանկանալով սեփականացնել երկիրը:


Ի պատասխան հարցի, թե «Ձեր խմբակցությունում չկա՞ն նման մարդիկ» պատգամավորն ասաց. «Կան, ամեն տեղ էլ կան, սակայն քանի որ ԲՀԿ խմբակցությունը չի հանդիսանում իշխանության կրող, դա կարող է լինել հետևանք: Պատճառ չի կարող լինել:

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/05/21/gurgen/
 


Դիտումներ: 436 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Գուրգեն Արսենյան, ԲՀԿ, կառավարություն | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]