09:48 Google-ը ԶԼՄ-ների սեփականատեր ընկերությունների շարքում դարձել է առաջատար՝ գովազդից ստացված եկամտով | |
Google ընկերությունը գլխավորել է աշխարհում ԶԼՄ-ների սեփականատեր 30 խոշորագույն ընկերությունների ցուցակը՝ ըստ գովազդից ստացվող եկամուտների: Zenith Optimedia-ի անցկացրած հետազոտության արդյունքները հրապարել է Forbes-ը:
Top Thirty Global Media Owners 2013 խորագիրը կրող հետազոտության արդյունքում Google-ի գովազդային եկամուտները գնահատվել են 37,9 մլրդ դոլար, որը 39 տոկոսով բարձր է երկրորդ տեղը զբաղեցրած DirecTV-ի ցուցանիշից՝ 27,2 մլրդ դոլար: Առաջատար հնգյակում նրանց են հաջորդում News Corporation-ը՝ 26,4 մլրդ դոլարով, Walt Disney ընկերությունը՝ 19,7 մլրդ դոլարով և Comcast-ը՝ 16,2 մլրդ դոլարով:
Վարկանիշային աղյուսակի նախորդ առաջատար Time Warner ընկերությունն այս անգամ հայտնվել է վեցերորդ տեղում՝ 15,6 մլրդ դոլարով: Ցուցակը եզրափակում է ֆինլանդական Sanoma ընկերությունը՝ 2,5 մլրդ դոլարով:
30 ընկերությունների ցուցակում տեղ են գտել 4 համացանցային ընկերություններ՝ Google-ը, Yahoo-ն, Microsoft-ը և Facebook-ը, որոնց ընդհանուր եկամուտը գովազդից կազմել է 49,2 մլրդ դոլար: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |