Չորեքշաբթի, 01.05.2024, 16:59
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 10 » «Գազպրոմի» վերջը կարող է տապալել Պուտինին. Bloomberg
18:53
«Գազպրոմի» վերջը կարող է տապալել Պուտինին. Bloomberg

Հեղինակավոր Bloomberg-ում հրապարակվել է հայտնի տնտեսագետ Անդերս Ասլունդի ուշագրավ հոդվածը ռուսական <<Գազպրոմ>> ընկերության մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացրել է նաև InoPressa կայքը։

 

Աշխարհի որևէ այլ խոշոր ընկերություն այսքան տպավորիչ վատ չեն ղեկավարում, որքան ռուսական <<Գազպրոմը>>- այսպես է սկսում իր հոդվածը տնտեսագետը, ում կարծիքով՝ անցած 10 տարիների ընթացքում ռուսական ընկերության մենեջմենթը թույլ է տվել բոլոր սխալները։

 

Այնուհանդերձ, նախագահ Վլադիմիր Պուտինը հերքում է «Գազպրոմում եղած ճգնաժամի փաստը և մշտապես աջակցում ընկերության կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերին,- շարունակում է հոդվածագիրը՝ նկատելով, որ <<Գազպրոմի>> ծանր դրությունը լուրջ հարց է ոչ միայն այն առումով, որ կապիտալիզացիայի տեսանկյունից այն Ռուսաստանի խոշորագույն ընկերությունն է, այլ նաև այն պատճառով, որ Պուտինը դրա իրական ղեկավարն է։

 

Որ ուղղությամբ ,որ գնում է <<Գազպրոմը>>  այդտեղ էլ գնում են և՛ Ռուսաստանը, և՛ պուտինյան կառավարությունը,-պնդում է Ասլունդը։

 

<<Գազպրոմի>> կապիտալիզացիան ընկել է 369 մլրդ դոլարից 83 մլրդ-ի, և անկման միտումը շարունակվում է։ Ընկերությունն այլևս վստահություն չի ներշնչում բաժնետերերի մոտ։

 

Սակայն որո՞նք են «Գազպրոմի վատ կառավարման պատճառները.

 

Ծայրահեղ իներտությունը, նոր ինֆորմացիան «ներծծելու ցանկության բացակայությունը, կոռուպցիան և գոռոզամտությունը։ Եթե Գազպրոմը գտնում է, որ սպառողներն իրենց «վատ են պահում, ապա դադարեցնում է գազի մատակարարումը։ Արդյունքում սպառողները փորձում են նվազեցնել «Գազպրոմից ունեցած կախումը։

 

Անցած տասնամյակի ընթացքում ռուսական ընկերությունը գազային արդյունաբերության մեջ 3 խոշոր հեղափոխություն է բաց թողել. ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանման ծավալների ավելացում, հեղուկ գազի համաշխարհային բում և Չինաստանում պահանջարկի ավելացում։ Բացի այդ, Գազպրոմի» մենեջմենթը չհասկացավ Եվրոպական Միության կարևորությունը,-շարունակում է տնտեսագետը՝ հիշեցնելով Եվրոպական հանձնաժողովի կողմից ընկերության դեմ սկսված հետաքննությունն ու խոշոր տուգանքը։

 

Գազպրոմի բաժնեմասը եվրոպական շուկայում ընկել է մինչև 34% (2011թ.), իսկ ռուսական շուկայում՝ մինչև 65% (2012թ.)։ Սակայն ամենից շատ ընկերության վաճառքի ծավալները նվազում են նախկին ԽՍՀՄ երկրներում, քանի որ այդ երկրներում այն գործում է առավել կոպիտ ու քաղաքականացված մեթոդներով,- պնդում է Ասլունդը։

 

Այս ամենը, ըստ նրա, վկայում է Գազպրոմի ոչ կոմպետենտության մասին, սակայն բաժնետերերին իրականում վրդովվեցնում են այլ բաներ՝ վիթխարի ծախսերն ու ընկերությունում տիրող կոռուպցիան։ <<Սբերբանկի>> վերլուծաբանները հաշվարկել են, որ գազի արդյունահանման համար Գազպրոմին տարեկան 11 մլրդ դոլար է անհրաժեշտ, մինչդեռ  2011թ. կապիտալ ծախսերը գերազանցել են 53 մլրդ դոլարի շեմը, իսկ 2012թ. կազմել 43.2 մլրդ դոլար։ Մոսկովյան վերլուծաբանների կարծիքով՝ չափից ավելի մեծ ծախսերի 2/3-րդ մասը բացատրվում է կոռուպցիայով, իսկ մնացածն էլ՝ շվայտ ներդրումներով,- գրում է նա։

 

Իսկ Պուտինը կապիտալ ծախսերի կրճատման փոխարեն առաջարկում է էլ ավելի թանկ նախագծեր։

Առաջիկա տարիներին Գազպրոմի և նավթային հատվածի ներդրումը Ռուսաստանի պետբյուջե, ըստ ամենայնի, կտրուկ կնվազի, ինչն էլ կստիպի Կրեմլին վերանայել տնտեսական ուղեգիծը,-եզրափակում է Ասլունդը՝ այս իրավիճակում տեսնելով նաև դրական կողմեր.«Չափից ավելի կոռումպացված դառնալով ՝ Գազպրոմը ինքն իրեն կործանեց։ Նրան այևս չի հաջողվի իշխող դիրք ունենալ Ռուսաստանի քաղաքական կյանքում, և երկիրը մասամբ կդադարի նավթային տերություն լինել։

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/06/10/gazprom-putin/ 

                                                                                                http://oratert.do.am
 


Դիտումներ: 716 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Պուտին, Գազպրոմ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]