Կիրակի, 28.04.2024, 17:29
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 28 » Եվրոպական Միության Խորհուրդը հրապարակել է Սիրիայի խնդրին նվիրված նիստի արդյունքները
10:50
Եվրոպական Միության Խորհուրդը հրապարակել է Սիրիայի խնդրին նվիրված նիստի արդյունքները

Եվրոպական Միության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են, որ Սիրիա զենք անհրաժեշտ է մատակարարել «միայն Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ազգային կոալիցիայի ուժերին և բացառապես քաղաքացիական հասարակության պաշտպանության նպատակով», ասվում է ԵՄ Խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, հայտարարության մեջ նշվում է նաև, որ միության անդամ երկրները 12 ամսով երկարաձգել են Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական, առևտրային և այցագրային պատժամիջոցները՝ «բացառությամբ զենք-զինամթերքի առևտրի և մատակարարման արգելքի, որը կարող է օգտագործվել ներքին բռնաճնշումների համար»։

 

Այսպիսով՝ պաշտոնապես զենքի էմբարգոն չի հանվել. այն ուղղակի չի երկարաձգվել։ Արդյունքում այդ արգելքը կդադարի գործել հունիսի 1-ից։

 

Միևնույն ժամանակ, ԵՄ երկրները պայմանավորվել են «այս փուլում» զենք չմատակարարել Սիրիային։

 

Նախարարները որոշել են վերադառնալ էմբարգոյի ռեժիմի թեմայի քննարկմանը մինչև օգոստոսի 1-ը և ամառային արձակուրդների սեզոնը՝ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խորհրդակցելու և Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան նախաձեռնության հետ կապված գործընթացների արդյունքների հիման վրա»։ 

 

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգն առաջինն է նիստից հետո հայտարարել, որ ԵՄ-ն ընդունել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու էմբարգոն հանելու որոշում։

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/05/28/eu-syria-111/

http://oratert.do.am

Դիտումներ: 493 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Սիրիա, ԵՄ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]