ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը տեղյակ չէ, որ սեպտեմբերին ԱԺ-ում պետք է քննարկվի միասեռականների մասին օրենք, որը (Խտրականության դեմ» ՀՀ օրենք) ուղարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, բայց եթե անգամ բերվի, նա դեմ կքվեարկի։ Պատգամավորի խոսքով՝ եվրոպական գրեթե բոլոր արժեքները մեզ համար ընդունելի են, բայց ոչ միասեռականների մասին օրենքը:
Ես ինչ գիտեմ նախագիծը բերելո՞ւ են, թե՞ չէ։ Ես ինչ ա մարդու իրավունքների պաշտպա՞ն եմ, որ իմանամ բերելու են, թե չէ, դա բամբասանքներ են, բայց ցանկացածն էլ կարա բերի, ուրիշ բան, որ ես դրա դեմ եմ,- Tert.am-ին ասաց նա։
Հարցին, թե շատ են խոսում, որ Հայաստանին Եվրոպան նման օրենքների ընդունումը պարտադրում է, Մանվել Բադեյանը հակադարձեց. «Ո՞վ է այդպիսի բան ասել, դուք ներկա՞ եք եղել նման պարտադրանքի։ Դա չի համապատասխանում իրականությանը, այստեղ պարտադրանքի խնդիր չկա, այստեղ կա ընդամենը մարդկային ազատությունների վերաբերյալ եվրոպական արժեքներ, դարձյալ պարտադրանքի մասին չի խոսքը, համամարդկային ազատության մասին է։
Պատգամավորը նկատում է, որ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) շարժումը թափ է առել աշխարհում, ինչը նա չի համարում պետական միջամտության արդյունք։
Սա որևէ պետական միջամտության արդյունք չէ, այլ ընդհանուր հասարակության զարգացման մի ճանապարհ է, որն իմ կարծիքով՝ ընդունելի չէ Հայաստանի համար, որովհետև մենք այլ ճանապարհով ենք զարգանում։ Չնայած Եվրոպական գրեթե բոլոր արժեքները մեզ համար նույնպես ընդունելի են,- ասաց նա։
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել էին, որ ՄԻՊ հեղինակած՝ «Խտրականության դեմ ՀՀ օրենքի նախագծում, որը մշակվել է միջազգային մի շարք կառույցների ու հասարակական կազմակերպությունների փորձագիտական շրջանակների քննարկման արդյունքում, կոնկրետ միասեռականների նկատմամբ խտրականություն մասին որևէ դրույթ չկա:
Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/06/02/manvel-badeyan/
http://oratert.do.am
|