Եվրապառլամե'նտ, իմացիր քո տեղը. Թուրքիայի վարչապետ
Ստամբուլում հարյուրավոր համախոհների առջև ելույթ ունենալով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է երկրում «արաբական գարնան» մասին տարածված խոսակցությունները` իր խոսքով այդ մասին «անտեղյակ» անձանց հայտնելով, որ «թուրքական գարունը» տեղի է ունեցել 10.5 տարի առաջ` 2002-ի նոյեմբերի 3-ին: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
«Եվրապառլամենտը որոշում է ընդունում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Եվրապառլամե'նտ, իմացիր քո տեղը: Մենք չենք ընդունում նմանատիպ որոշումները», - հայտարարել է Էրդողանը: Վերջինս ավելացրել է. «Եվրոպան չի արձագանքել Հունաստանում տեղի ունեցած բախումներին, որոնք միլիոնների վնաս են հասցրել, ինչպես նաև աչք է փակում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության վրա»:
Մեկնաբանելով հակաժողովրդական միջոցների կիրառման մեջ մեղադրանքը` Էրդողանը հայտնել է, որ իրենք սահմանափակումներ են ներմուծել, իսկ ձերբակալվածների հանդեպ դաժան միջոցներ չեն կիրառվում: Նա նշել է նաև, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ուժ կիրառելու իրավունք ունի, իսկ թուրքական ոստիկանությունը ցուցարարների հանդեպ այնպիսի դաժան միջոցներ չի կիրառել, ինչպես այլ երկրներում: