Երկուշաբթի, 29.04.2024, 14:00
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 23 » Եվ այս ամենը նկուղում չէ, որ տեղի է ունենում
22:10
Եվ այս ամենը նկուղում չէ, որ տեղի է ունենում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները՝ ստատուս քվոյի անընդունելի լինելու և ադրբեջանական տարածքների վերադարձի մասին, Հայաստանում միանշանակ չեն ընկալվել: Հասարակության մոտ առաջացել է թե վրդովմունք, թե կան արձագանքներ, որ Լավրովը որևէ նոր բան չի ասել և չարժե իզուր աղմուկ բարձրացնել, առավել ևս, որ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրներն էլ բազմիցս տարբեր մակարդակներով արտահայտվել են ստատուս քվոյի անընդունելիության մասին:

Իսկապես, այդպիսի արտահայտություններ արել են և ԱՄՆ, և Ֆրանսիայի տարբեր պաշտոնյաներ: Բայց այստեղ երևի թե հայ հասարակությունը մոռանում է մի բան՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր-դաշնակիցները չեն, ու նրանք Հայաստանի հետ հատուկ պայմանագրով մեր երկրում ռազմակայան չունեն, մեր երկրի հետ միևնույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ չեն, նաև չունեն պայմանագրով ստանձնած լիազորություններ Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում: Հայաստանի անկախության 20-ամյակի շքերթին Հայաստանի կենտրոնական հրապարակով հայ զինուժի շարքերի հետ միասին ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի զորական շարքեր չեն անցել, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դրոշ չի անցել, իսկ ռուսական դրոշն ու զինուժը անցնում էին: Եթե այս բավական հարուստ և միանգամայն լիովին պարզ տարբերությունները Հայաստանի հասարակությունը չի ընկալում կամ չի հիշում, ապա սա արդեն լուրջ խնդիր է, որովհետև խոսում է առնվազն երկու կարևոր բանի մասին:

Մեկն այն, որ ուրեմն Հայաստանի հանրությունը ենթագիտակցորեն դադարել է Ռուսաստանին ռազմավարական դաշնակից և անվտանգության երաշխավոր ընկալել ու համարում է, որ մենք ունենք լիովին տարբեր շահեր, և հետևաբար ոչ մի արտառոց բան չկա, եթե ռուսներն ասում են այն, ինչ բոլորը, առանց Հայաստանի մասին մտածելու: Մյուսն այն է, որ եթե Հայաստանի հասարակությունը ենթագիտակցորեն չի դադարել ռուսներին որպես դաշնակից ու երաշխավոր ընկալել, ապա դադարել է ընկալել ինքն իրեն, ինքն իր պետությունը, դադարել է արժանապատվությունը ընկալել՝ սեփական արժանապատվությունը, ու այդ իսկ պատճառով արդեն ոչ մի բան չի պահանջում իր դաշնակցից` փոխարենը պատրաստ լինելով նրան տալ առաջին իսկ պահանջվածը:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ գործ ունենայինք առաջին տարբերակի հետ: Մեղմ ասած` չարյաց փոքրագույնը կլինի, որ դե յուրե լինելով դաշնակիցներ, Հայաստանի հասարակությունը դե ֆակտո վաղուց հասկացած լինի, որ Ռուսաստանն իրականում ոչ մի ռազմավարական դաշնակից էլ չէ, ու այն ավելի դաշնակից չէ, քան ԱՄՆ-ը կամ Եվրոպան, քան նույնիսկ Իրանը: Ռուսաստանը Հայաստանի պահի դաշնակիցն է, վիճակախաղային դաշնակիցը և եթե տվյալ պահին նրան պետք լինի, ապա կապահովի Հայաստանի անվտանգությունը, իսկ եթե ոչ, ապա Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կհանի միջազգային կամ առնվազն տարածաշրջանային աճուրդի, ինչպես արել է տարբեր պատմական ժամանակահատվածներում: Եվ լավ է, որ գոնե այժմ, Հայաստանի հասարակությունը գոնե ենթագիտակցորեն հասկացել է այդ իրավիճակն ու այլևս ձերբազատվել Ռուսաստանի հանդեպ պատրանքային ընկալումներից: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ հաջորդ փուլում արդեն Հայաստանի հասարակությունը կսկսի արձագանքների մակարդակով դրսևորել իր մոտ ընկալումների փոփոխությունը, այսինքն` դրանք կհասնեն արդեն գիտակցության:

Վատթարն, իհարկե, այն է, որ Հայաստանում շարունակում է նկատվել միջազգային սուբյեկտության հարցում, քաղաքական սուբյեկտության հարցում արժանապատվության ընկալման դեֆիցիտը: Սա, իհարկե, ունի տարբեր ակունքներ և պայմանավորված է, անշուշտ, պատմական բարդույթներով, երբ ազգը կամ ժողովուրդը, չվստահելով սեփական ուժերին, սեփական կառույցներին և ինստիտուտներին, անգամ արժանապատվության գնով անվտանգություն ու պաշտպանություն է ակնկալում որևէ այլ երկրից` հանդուրժելով այդ երկրի քաղաքական կամայականությունները, հանդուրժելով իր արժանապատվության հաշվին կատարվող քայլերը, միայն թե չբարկացնի այդ միակ հույսին ու ապավենին:

Սա, իհարկե, լրջագույն խնդիր է, որի հաղթահարումը անկասկած չափազանց բարդ է: Այդ հասարակությունը, այդ բարդույթներով և մտածողությամբ հասարակությունը չի կարող սեփական երկիր կառուցել, որովհետև նա չի հավատում սեփական ուժերին: Դա բերում է նաև ներքին բազմաթիվ կատակլիզմների, հանդիսանալով ներկայիս իշխող համակարգի գոյության հասարակական հիմքերի ձևավորման պատճառներից մեկը: Այսինքն` այստեղ միայն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերության մասին չէ խոսքը, դրա վերաբերյալ կամ Ռուսաստանի հանդեպ, կամ ընդհանրապես դաշնակից պետության, դաշնակից հասկացության հանդեպ հասարակական վերաբերմունքի մասին չէ խոսքը:

Խոսքն այստեղ ընդհանրապես հանրային մտակերտվածքի, հոգեկերտվածքի մասին է, որը բերում է մի շարք ներքին ու արտաքին խնդիրների: Հայաստանի հասարակության մի շարք շրջանակներ, որոնց թիվը, դժբախտաբար, շատ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել, իրենց ազատ են համարում սեփական երկրի ճակատագրի հանդեպ, որևէ կերպ պարտավորված չեն համարում այդ ճակատագրի առողջացման, փոփոխման հանդեպ, ու բնական է, որ նրանք իրենց երկրի հանդեպ որևէ պարտավորություն չեն տեսնում նաև դաշնակից հռչակված պետության մոտ:

Այստեղ մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ հասարակական-քաղաքական այս պահվածքը նկուղում չէ, այլ աշխարհի աչքի առաջ: Կարելի է պատկերացնել, թե ինչ վերաբերմունք է ձևավորվում հայկական հանրույթի մասին այդ ամենից հետո:
Դիտումներ: 563 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: արտաքին քաղաքականություն | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]