Երկուշաբթի, 29.04.2024, 16:53
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 20 » Եթե մեր հարգարժան գործընկերն ավելի հաճախ մասնակցեր ԱԽ-ի նիստերին, ավելի քաջատեղյակ կլիներ. Շարմազանովը՝ Ծառուկյանին
19:43
Եթե մեր հարգարժան գործընկերն ավելի հաճախ մասնակցեր ԱԽ-ի նիստերին, ավելի քաջատեղյակ կլիներ. Շարմազանովը՝ Ծառուկյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ծանոթացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանիհարցազրույցին, և չնայած նշում է, որ այն հիմնականում հավասարակշռված քաղաքական գործչի հարցազրույց էր՝ կոռեկտ շեշտադրումներով և զերծ կոշտ ձևակերպումներից, այնուամենայնիվ, նրա մոտ երկու հարց առաջացել է։

«Առաջինը՝ եթե Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը խոսելով պետության առջև ծառացած խնդիրների մասին հարց է տալիս, թե որտե՞ղ են դրանք քննարկվում՝ միջանցքներում, կոնֆերանսներում, թե միջկուսակցական քննարկումներում և նրա համար տեսանելի չէ, թե որտեղ են քննարկում, ապա ես կարծում եմ, որ եթե, նախևառաջ, մեր հարգարժան գործընկերն ավելի հաճախակի այցելեր և մասնակցեր Անվտանգության խորհրդի նիստերին, ավելի քաջատեղյակ կլիներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակը։

Շարմազանովն ընդգծեց, որ կոնկրետ ՀՀԿ գործադիր մարմինը՝ նախագահի գլխավորությամբ, յուրաքանչյուր կարևոր հարց քննարկում է կուսակցության խորհրդում։ «Թե մնացած կուսակցությունները ո՞նց են քննարկում, դա արդեն այդ կուսակցության և ժողովրդավարության սկզբունքն է»,- ասաց նա։

ՀՀԿ մամուլի խոսնակի հաջորդ տարակուսանքը վերաբերվում էր նրան, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր՝ «Քանի որ ԲՀԿ-ն այլևս Կառավարության մաս չէ, ուստի պատասխանատվություն չունի այդ Կառավարության գործունեության համար»։

«Ես կարծում եմ, եթե այդպես է, ուրեմն ավելի ազնիվ կլիներ, որպեսզի ոչ միայն բարգավաճական մարզպետները, նախարարները, փոխնախարարները հրաժարական տան, այլ այն մարդիկ, ովքեր պետական կառույցներում աշխատում ու ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Հստակեցնեին, հիմա իրենք պատասխանատո՞ւ են իրենց գործունեության համար, թե չէ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը նաև ասել է, որ դասական իմաստով քաղաքական դաշտ չկա, և խոսել է ընդդիմության և իշխանության անհանդուրժողականության մթնոլորտի մասին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Անհանդուրժողականության մթնոլորտը, եթե համեմատենք 2008-ի հետ, մենք ունեցել ենք ավելի դրական տեղաշարժ, նաև ընտրական պրոցեսում, բայց, իհարկե, այստեղ կան անելիքներ։ Ինչ վերաբերում է դասական քաղաքականությանը, ապա մենք կունենանք դասական քաղաքական մշակույթ, երբ բացառապես քաղաքական գործիչները կզբաղվեն քաղաքականությամբ»,- նշեց նա։
Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_politics_185232.html

Դիտումներ: 407 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Էդուարդ Շարմազանով | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]