Հինգշաբթի, 21.11.2024, 14:57
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » Եթե Լիսկան ՀՀԿ-ին սպաներ
10:26
Եթե Լիսկան ՀՀԿ-ին սպաներ

Սյունիքի մարզպետ Լիսկայի հերթական քաջագործության մասին ՀՀԿ-ականները լռում են. նրանք կամ ոչինչ չեն ասում, կամ առավելագույնը փորձում են արդարացնել: Լռություն, թե արդարացում դիլեմայի հանգուցալուծումը յուրաքանչյուր ՀՀԿ-ականի դեպքում կախված է մեղսունակության աստիճանից: Եթե այն կա՝ լռություն է, իսկ եթե չկա, ապա տարաբնույթ բառաշարքերով փորձում են ինչ-որ կերպով արդարացնել Լիսկային, իհարկե` տողատակերում: Առայժմ նրան բացահայտորեն արդարացնելու համարձակությունը կամ անմեղսունակությունը դեռ չի բավականացնում: Սակայն կասկած չկա, որ դա դեռ առջևում է:

Իրականում, սակայն, այս իրավիճակում խնդիրը Լիսկայից վաղուց արդեն տեղափոխվել է ավելի լայն հարթություն, որում անկասկած մեծ տեղ է զբաղեցնում նրա, այսպես ասած, հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Լիսկայի ճակատագրի հարցը, փաստորեն, ՀՀԿ-ի նկարագրի հարցն է, և եթե Սյունիքի մարզպետը հերթական անգամ խուսափեց պատասխանատվությունից, ապա դա, ըստ էության, լինելու է ՀՀԿ-ի դեմքի հերթական արտացոլում և ի վերջո ստացվելու է, որ Լիսկան սպանեց նաև ՀՀԿ-ին: Եվ եթե մարդկային կյանքի ողբերգական վախճանը չլիներ, ապա Լիսկային այդ մի սպանության՝ ՀՀԿ-ին բարոյապես հերթական անգամ սպանելու համար իսկապես արժեր պարգևատրել նույնիսկ ազգային հերոսի կոչումով:

Եթե լուրջ, ապա այսօր Լիսկայի հրեշավոր կերպարի կողքին հասարակությունը պարտավոր է հերթական անգամ տեսնել իշխանական համակարգի և մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցություն կոչվող կառույցի հրեշավոր կերպը, որը դարձել է տարաբնույթ հանցագործների հանգրվան, որտեղ նրանք իրենց կատարած հանցանքների դիմաց ստանում են արդարացումներ, կոչումներ, ապահովություն, անվտանգության երաշխիքներ: Եվ այս ամենը պետության ապագայի, պետական անվտանգության, ժողովրդագրական աղետի հաշվին:

Սա է իրական աղետը, իսկ լիսկաները այս աղետի հետևանքն են ընդամենը: Եթե պատճառը, այսինքն` ՀՀԿ-ն շարունակում է մնալ և լինել իշխող, հետևանքների վերացումը կկրի ժամանակավոր բնույթ: Բավական էր լսել Գալուստ Սահակյանի նախօրեի հեռուստամտքերը` համոզվելու համար, որ եթե թեկուզ մի գլխում այդպիսիք կան, և այդ գլուխը իշխանության մեջ է, ապա Հայաստանում անպատիժ հանցագործներ կլինեն միշտ: Իսկ այդ գլուխն իշխանության մեջ է, ընդ որում` բոլորովին ոչ միայնակ:
                                                                             Մուսա Միքայելյան

Աղբյուրը`
http://www.1in.am/arm/armenia_analysis_189038.html

http://oratert.do.am
Դիտումներ: 813 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Լիսկա, ՀՀԿ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]