Չորեքշաբթի, 24.04.2024, 13:22
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » «Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը». Ռումինիայի դեսպան
16:05
«Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը». Ռումինիայի դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ այս ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք կրթական և գիտական նախագծեր: 

Մասնավորապես, համատեղ ջանքերով երկրորդ շունչ է հաղորդվել Բուխարեստում հայոց լեզվի ամբիոնի աշխատանքներին, ստորագրվել է գիտության ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվել են համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև ակտիվացել են միջբուհական և միջուսանողական կապերը: 

Արմեն Աշոտյանի խոսքով` հատկանշական է, որ Ռումինիայից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունն անցել է Հայաստանին, որից հետո ամիսներ շարունակ ռումինացի կոլեգաներն օգտնել են իրենց հայ գործընկերնին` համաեվրոպական կարևորության նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար: 

Տիկին Պրունարիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության 6.5 տարիների ընթացքում հասցրել է սիրել Հայաստանը և նրա ժողովրդին: «Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը»,-նշել է դեսպանը` ընդգծելով, որ իր ամենաամեծ հաջողությունը համարում է կրթության և մշակույթի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: 

Ըստ տիկին Պրունարիուի` ցանկացած հաջող հարաբերության համար պարտադիր պայման է երկողմանի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը:

«Շնորհակալություն, որ սիրեցիք մեր երկիրը. ես հույս ունեմ, որ Ձեր լավ հուշերը կպահպանեք ողջ կյանքի ընթացքում: Համաձայն եմ. եթե կա երկուստեք շահագրգռվածություն, արդյունքներն ակնհայտ են: Կրթության և մշակույթի ոլորտներն իրականում ամենաարագն են մերձեցնում երկու ժողովուրդներին, որն էլ իր հերթին խթան է հանդիսնում նաև տնտեսական և քաղաքական համագործակցության համար",-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ լավ ավանդույթների վրա ձևավորված համագործակցությունն առաջիկայում ավելի ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի: 

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում հայ-ռումինական կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուն պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` "Ոսկե հուշամեդալով":
Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 970 | Ավելացրեց: katalogbiz | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]