Հինգշաբթի, 21.11.2024, 14:37
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » Երկրում գերիշխում են սահմանափակ կարողության տեր մարդիկ
10:51
Երկրում գերիշխում են սահմանափակ կարողության տեր մարդիկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

- Պարոն Ասատրյան, վերջին տարիներին ավելացել են արտագաղթի տեմպերը: Եթե այդպես շարունակվի, ի՞նչ հետևանք այն կարող է ունենալ մեր երկրի համար:

- Լսում եմ պաշտոնյաների վերաբերմունքը և ուղղակի ապշում եմ:  Ամենաբարձր ամբիոններից հայտարարում են, որ արտագաղթը հայ ժողովրդի պատմության առումով նոր երևույթ չէ, բերում են փաստարկներ, տալիս անգրագետ մեկնաբանություններ: Հարկ եմ համարում պնդել, որ ներկայիս Հայաստանի համար սա բացառիկ և աննախադեպ երևույթ է: Սակայն այսօր կատարվում է թերևս ամենածանրը, այսօրվա կատարվողը առանձնահատուկ է այն իմաստով, որ քայքայվում է ձևավորված միջավայրը: Ավելի մեծ ծավալներով արտագաղթ մենք ունեցել ենք, բայց խնդիրն այն է, որ 90-ական թվականների սկզբների արտագաղթը պայմանավորված էր Հայաստանում առկա ծանր վիճակով: Կործանվեց ԽՍՀՄ-ն` իր հետ տանելով իր լավն ու վատը, օրեցօր քայքայվում էր ամեն ինչ, կրճատվում էին աշխատատեղերը, տնտեսական անկում, մութ, ցուրտ, պատերազմ: Այսպիսի պայմաններում արտագաղթը, իհարկե, ընդունելի չէ, սակայն հասկանալի է: Բայց հիմա ինձ բացատրեք. պաշտոնական տվյալներով տնտեսական աճ, զարգացում ու դրանով հանդերձ և դրանից հետո փախո՞ւստի տպավորություն թողնող արտագաղթ:

- Ուրեմն ինչի հետևանք է այդ փախուստը:

- Կարծում եմ, որ նախկինում առկա գործոններին՝ սոցիալ-տնտեսական իրավիճակին, աշխատատեղերի բացակայությանը գումարվում և որոշիչ գործոն է դառնում ապագայի նկատմամբ հույսի ընդհանրապես բացակայությունը: Մարդիկ չեն հավատում մեր երկրի ապագային: Սա է վերջին շրջանի արտագաղթի հիմնական դրդապատճառը: Նորմալ մարդը չի հավատում, որ այսօր ձևավորված քաղաքական, սոցիալական, տնտեսական միջավայրում ի վիճակի է լուծել իր կենսագործունեության խնդիրները: Եվ կարծում եմ, որ այստեղ առաջնայինը քաղաքական գործոնն է, իսկ թիվ մեկ պատասխանատուն` իշխող քաղաքական ուժն է: Սա ընտրություններում տեղի ունեցող բոլոր լկտի դրսևորումների, ջարդերի, մարտի 1-ի, կրակոցների ու սպանությունների հետևանքն է: Իշխանությունը միշտ էլ կառչում է իր դիրքերից, բայց անընդունելի է, որ սեփական վերարտադրությունը հասնում է կենդանական բնազդի մակարդակի, որը և ներքաղաքական դաշտի ու իշխող քաղաքական ուժի ձևավորման հիմնական միջոց է դարձել: Սա է նաև այն գլխավոր պատճառը, որ որևէ պաշտոնյա անգամ մտահոգություն չի հայտնում այս վիճակի համար: Հակառակը` հայտարարում են` ինչ է եղել որ, միշտ էլ արտագաղթել ենք:

- Բայց մտահոգություններ էլ են հնչում: Օրինակ` Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների քարոզարշավներին գյուղեր այցելելիս հայտարարում էր, որ իր համար ամենացավալին կողպած դռներ տեսնելն է:

- Իհարկե, տեսնողը չի կարող դա չարձագանքել: Ի վերջո, պաշտոնյաներն էլ այս միջավայրում ապրող, այս իրողությունների հետ առնչվող մարդիկ են կամ գոնե տեղեկատվություն ունեն և պետք է որ իմանան, թե ինչ է կատարվում: Չեն կարող գոնե չմտահոգվել: Սակայն մտահոգվել կարող է յուրաքանչյուր ոք, մինչդեռ պաշտոնատար անձի կեցվածքը պետք է դրսևորվի նրա գործողություններում: Իսկ այսօրվա պաշտոնյաների կեցվածքը լավագույն դեպքում կարելի է համարել կրավորական:

- Ակնհայտ է, որ գնում է ինտելեկտուալ մակարդակը և համեմատաբար ցածր ինտելեկտն է մնում:

- Ներկայիս վիճակի բնութագիրն այն է, որ գնում է նա, ով կարող է, ով մտավոր և ֆինանսական որոշ կարողության տեր է: Անգամ գյուղից գնում են նրանք, ովքեր գյուղատնտեսության ոլորտում ավելի արդյունավետ գործունեություն են ունեցել: Մնում են յոլա տանողները: Գնում են նրանք, ովքեր ձգտումներ ունեն, ուզում են մի բան ավելին տեսնել, ունենալ, ստեղծել: Եթե մեջբերենք ժողովրդագրական ցուցանիշները, տեսանելի է, որ արտագաղթում են հիմնականում երիտասարդ, ակտիվ աշխատանքային  տարիքի անձիք: Մեր ողջ պատմության ընթացքում գյուղը սնող է եղել, գյուղում ծնունդների ցուցանիշները եղել են ավելի բարձր: Այսօր մենք հասել ենք նրան, որ գյուղում և քաղաքում ծնելիության ցուցանիշը հավասարեցվել է, մենք կորցնում ենք բնակչության բնական վերարտադրության առանցքային հատվածներից մեկը` գյուղը: Եվ եթե առաջիկա 5-7 տարիների ընթացքում ՀՀԿ-ն իշխանության մնա, մենք, այդ քաղաքական ուժի անտակտ և անտարբեր վերաբերմունքի արդյունքում, առաջին անգամ մեր պատմության ընթացքում հասնելու ենք նրան, որ բնական աճ չենք ունենալու: Այսինքն` մահերի թիվը գերազանցելու է ծնունդների թվին: Հայաստանում վտանգված է ոչ միայն ժողովրդագրական ու տնտեսական, այլև գիտելիքների, ավանդույթների, մշակույթի վերարտադրությունը: Խոսքը նաև վերարտադրության այն օրինաչափությունների մասին է, որով ՀՀ-ն բնութագրվել է երկար ժամանակ: Մենք մեր պատմության վերջին շրջանում ժողովրդագրական բավականին մեծ վերելք ենք ապրել: Հայաստանը, կարելի է նաև ասել, որ հայ ժողովուրդը, քրիստոնյա աշխարհում բավականին երկար ժամանակահատված բնութագրվում էր ծնելիության ամենաբարձր մակարդակով: Դա անցյալ դարի 30-ականներից մինչև 60-ականների վերջն էր: Դրա հետևանքով էր նաև, որ մահացության աստիճանը բավականին ցածր էր,  և մեր երկիրն առանձնանում էր ազգաբնակչության բավականին երիտասարդ կազմով: Ձևավորվել էր ժողովրդագրական մի ուրույն միջավայր, 80-ական թվականներին Հայաստանը բնութագրվում էր մանկական մահացության շատ ցածր մակարդակով և այդ ցուցանիշով համեմատվում էր աշխարհի առավել զարգացած երկրների հետ: Իսկ այսօր մենք ամեն տարի նահանջ ենք ապրում, սակայն չեմ նկատել, որ իշխանություններին դա որևէ կերպ մտահոգի: Կամ, օրինակ, այսօր նորածինների կազմում տղաների թիվը 53-54 տոկոս է: Սա անբնական շեղում է: Ընդ որում, այս բոլորը լինելով ներկայիս փաստեր, դեռ առաջիկայում դրսևորումներ են ունենալու:  Փորձենք տեսնել մեզ  քսան, երեսուն կամ հիսուն տարի հետո: Հասկանալի է, որ մենք գերծանր վիճակում ենք գտնվում:

- Իսկ ի՞նչ պետք է անել:

- Առաջինը՝ պետք է ազնիվ լինել, երես չթեքել հիմնախնդիրներից, այլ բացահայտել դրանք: Երկրորդը` պետք է կարող լինել, գիտելիքներ են անհրաժեշտ: Եթե դատարկ մարդիկ են պաշտոնավարելու, մենք մնալու ենք ապագա չունեցող երկիր: Եվ եթե հարցերին ցինիզմով պատասխան տվող և ինտելեկտուալ անբավարար կարողություններով ուժն է մնալու իշխանության, ուրեմն մենք ոչ մի արդյունք չենք ունենալու: Երրորդը՝ պետք է մտածել: Կարծում եմ` մենք կանգնած ենք գլոբալ փոփոխությունների անհրաժեշտության առաջ, քաղաքականից մինչև սոցիալ-տնտեսական փոփոխություններ են անհրաժեշտ: Մարդկանց մոտ պետք է վերականգնել հավատը, որ իրենք և իրենց զավակները Հայաստանում կարող են լիարժեք ապրել: Ճիշտ այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Վրաստանն իր բոլոր բնութագրումներով շատ նման էր Հայաստանին, անգամ ավելի վատ վիճակում էր գտնվում: Վերջին 7 տարիներին բեկում տեղի ունեցավ: Վրացի երիտասարդն այսօր հավատում է, որ ինքը երկիր ունի, որը կարող է իրեն քիչ թե շատ ապահով ապագա խոստանալ: Եվ երիտասարդությունը չի լքում երկիրը: Համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, նախևառաջ քաղաքական: Քաղաքական առումով բացարձակ դատարկություններին փողով, բռի ուժով, խուժանով, ոստիկանով անցկացնում և ձևավորում են հլու-հնազանդ քաղաքական մեծամասնություն: Լավ, այդ հարցը լուծեցիք, բայց մի փոքր ավելի լայն նայեք: Հաջորդը՝ որքան  ժամանակ է խոսում ենք օլիգարխիկ տնտեսության մասին: Հասկանալի է, որ մենաշնորհների իշխող դիրք ունենալու հետևանք է այս վիճակը: Իսկ արդյունքը բավականին պարզ է, հասկանալի է, որ սովորական մարդը չի կարող բիզնես ունենալ, դրա համար էլ իր ձգտումներն ու գիտելիքները փորձում է այլ միջավայրում դրսևորել: Եթե երկրում չլինեն քաղաքական տեղաշարժեր, մենք ի վիճակի չենք լինի լուծել զարգացման որևէ լուրջ խնդիր:

- Դուք այս զրույցում երեք հետաքրքիր արտահայտություններ նշեցիք՝ պետք է հավատը վերականգնել, պետք է միջավայրը կամ քաղաքական համակարգը փոխել, պետք է ապահով Հայաստան ստեղծել: Այս երեք արտահայտություններն անցած ընտրություններին ՀՀԿ-ի ու Ս. Սարգսյանի քարոզչության կարգախոսներն են եղել՝ «Հավատանք, որ փոխենք» և «Դեպի ապահով Հայաստան»: Կարծես թե ընդունո՞ւմ են խնդիրը և նման կուրս են որդեգրել:

-  Եթե խոսում եք քաղաքական տեխնոլոգիաների մասին, ընդունելի է, որ տեխնոլոգները կոնկրետ մարդիկ են, ունեն պրոֆեսիոնալ գիտելիքներ և հավանաբար արձանագրել են առկա խնդիրները: Բայց ինչպիսի՞ն է այդ կարգախոսները կրող ուժի վարվելակերպը: Ես կարծում եմ՝ ճիշտ հակառակը: Ձև են անում: ԽՍՀՄ-ում կար իշխող մի ուժ, որը նույնպես ձև էր անում: Մեզանում էլ այսօր այդ մթնոլորտն է ձևավորվել: Իշխող ուժը ձև է անում, որ իշխում է, ձև է անում, որ կա երկիր, որ մարդիկ ապրում են: Իրենք իրենց լավ են զգում և կողքերը չեն նայում: Կարծում եմ, որ դա հետևանք է այն բանի, որ ինտելեկտուալ առումով սահմանափակ կարողության տեր մարդիկ են գերիշխում: Խորհրդարանի մեծամասնությանը 4-րդ դասարանի թելադրություն տվեք և ստուգեք, թե որ մասը այդ պատնեշը չի հաղթահարի: Կամ հարցում արեք, թե որ մասն է ծանոթ կուսակցության ծրագրին: Ճիշտ հասկացեք, որևէ անձի խնդիր չեմ դնում: Միգուցե մարդիկ են, որոնք բիզնես կամ այլ դաշտերում հասել են հաջողության, նրանց չեմ մեղադրում, նրանց բերել դրել են այդտեղ: Ես համակարգն եմ մեղադրում, որ ստեղծում է այդ գորշ, մեծ ձգտումներ չունեցող միջավայրը: Իսկ նման համակարգը ի վիճակի չէ  ապագային միտված որևէ հեռանկարային արժեք ստեղծել:
                                                                                  Արմինե Ավետյան

Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_interview_189053.html

http://oratert.do.am

Դիտումներ: 658 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: ՀՀ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]