Հինգշաբթի, 21.11.2024, 17:29
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 22 » Երևանի արտաքին տեսքի նոր միասնական կոնցեպտ կմշակվի
14:24
Երևանի արտաքին տեսքի նոր միասնական կոնցեպտ կմշակվի

Դեռ նոյեմբերին քաղաքապետարանի կողմից հայտարարված Երևանի տուրիստական տարբերանշանի մրցույթն ավարտվել է, արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջին հերթին դրա նպատակն էր ներգրավել այն ստեղծագործողներին և անհատներին, որոնք գիտակցում են Երևանի բրենդի ստեղծման անհրաժեշտությունը և հասկանալ ամբողջ գործընթացների նկատմամբ հասարակական կարծիքը:

Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվածները հնարավորություն կունենան մասնակցել քաղաքի բրենդավորման նախագծի աշխատանքներին:

Մայրաքաղաքի բրենդավորման 2012-ի վերջին մեկնարկած նախագիծն իրականացվում է INSTID միջազգային ընկերության կողմից, որի ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Մանտիկա» ընկերությունը: Ընկերության փորձագետ Նատաշա Գրանդը նշեց, որ ուժեղ և ճիշտ մշակված բրենդը հնարավորություն է տալիս ունենալ որոշակի պատկեր՝ միանգամից կռահելու՝ որ քաղաքի մասին է խոսքը: Ըստ նրա՝ հզոր բրենդը կախված չէ քաղաքի ճարտարապետությունից, այն քաղաքի կոմունիկացիան է, բրենդով կարելի է մարդկանց ստիպել ցանկանալ լինել այս քաղաքում: Նա նշեց, որ ուրախ է աշխարհի հնագույն քաղաքներից մեկում աշխատելու համար: Կարևորը, ըստ նրա, գտնել այն առանձնահատկությունը, այն բացառիկը, որը հնարավորություն կտա Երևանին լավագույն ապագա ունենալ: 

Ծրագրերի շրջանակներում խորհրդանշաններ, կոնցեպտ պետք է մշակեն, ստեղծեն զարգացման համակարգ, որը հնարավորություն կտա մշակման յուրաքանչյուր քայլ համեմատել այդ համակարգի հետ, ինչը կպահպանի համահունչությունը, որը հատուկ կլինի Երևանին:

Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ նշեց, որ սա շատ կարևոր գործընթաց է, որովհետև քաղաքի ոճը պարտադիր պայման է: Նա ասաց, որ շատերն են հարցնում՝ ինչ ոճի վրա եք հիմնվում այս ամենը ստեղծելու է համար։ «Մենք երկարատև տարիների գործընթաց ենք ունենալու»,- ասաց Գ. Ամատունին՝ հավելելով, որ բոլորիս լուման պետք է ներդրված լինի մեր բրենդը գտնելու աշխատանքի մեջ: Ըստ նրա՝ այս աշխատանքը կատավում է ամբողջակյան ոճ ստանալու համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարեղամյանն ասաց, որ երեսուն տարբեր ընկերություններ և անհատներ ներկայացվել են մրցույթին: 

Ըսը բանախոսների՝ նախագծի նպատակն է վեր հանել և ձևակերպել Երևանի առանցքային գաղափարը, մշակել քաղաքի ապագայի տեսլականը:Նախագծի շրջանակներում Երևանի արտաքին տեսքի նոր միասնական կոնցեպտ կմշակվի:

Աղբյուրը`
http://www.1in.am/arm/armenia_society_185704.html            http://oratert.do.am
Դիտումներ: 523 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: քաղաքապետարան, Երևան, հասարակություն | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]