Չորեքշաբթի, 04.12.2024, 11:36
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 31 » Էրոտիկ հանրապետությունը. Foreign Policy-ն՝ Իրանի հնարավոր սեքսուալ հեղափոխության մասին
09:18
Էրոտիկ հանրապետությունը. Foreign Policy-ն՝ Իրանի հնարավոր սեքսուալ հեղափոխության մասին

Իրանն աննախադեպ սեքսուալ հեղափոխության շեմին է: Կարո՞ղ է արդյոք դա վերջապես տապալել ռեժիմը, հարցադրում է անում ամերիկյան Foreign Policy-ն՝ Իրանում նախագահական ընտրություններին ընդառաջ իր «Էրոտիկ հանրապետություն» անդրադարձում:

 

Երբ ասում են Իրան, ի՞նչ եք պատկերացնում. այաթոլաներ, կրոնական մոլեռանդություն, գլխաշորով կանանց: Իսկ սեքսուալ հեղափոխությո՞ւն: Վերջին 30 տարիներին, մինչև արևմտյան ԶԼՄ-ներն այդ երկրի արմատական քաղաքականությունն են ներկայացրել, բուն երկրում արմատական սոցիալական և մշակութային տրանսֆորմացիա է տեղի ունեցել:

 

Սեքսուալ հեղափոխության նախադրյալների առումով ամեն ինչ այնքան է փոխվել, որ իրանական սփյուռքի ներկայացուցիչները շոկի են ենթարկվում՝ հայրենիք այցելելով: Նրանք գտնում են, որ այդ առումով Իրանը շարժվում է անգամ ԱՄՆ-ի և ՄԲ-ի հետքերով:

 

Ասվածը ինչ-որ առումով հաստատվում է պաշտոնական տվյալներով: Վերջին 2 տասնամյակում Իրանում գրանցվել է մարդկության պատմության ամենամեծ բեղունության անկումը, այն դեպքում, երբ իրանցիների կեսը միջինը 35 տարեկան է: Ծնունդների նվազումը, օրինակ, վկայում է, որ այդ երկրում ավելի լայն տեղ ունեն հղիության կանխման միջոցները: Աղբյուրը դա գնահատում է ընտանիքի ավանդական դերի անկում:

 

Տղամարդկանց համար ամուսնանալու միջին տարիքը 20-ից հասել է 28-ի, կանանց դեպքում՝ 24-30-ի. 5 տարով ավելի, քան մեկ տասնամյակ առաջ: Ընդ որում՝ պաշտոնական տվայլներով ամուսնացած չէ ամուսնական տարիքում գտնվողների 40 տոկոսը: Կտրուկ աճել է նաև ամուսնալուծությունների թիվը, 50 հազար 2000-ին և 150 հազար՝ 2010-ին: Թեհրանում այդ ցուցանիշը գրեթե հավասար է բրիտանականին՝ 42 տոկոս:

 

Ամուսնության և ամուսնալուծության հանդեպ փոփոխվող մոտեցումները համընկել են այն կտրուկ փոփոխության հետ, որով իրանցիները վերաբերում են կապերին և սեքսին: 2008-ի մի զեկույցի համաձայն իրանցի տղամարդկանց մեկը խոստովանել է նախամուսնական առնվազն 1 կապ հակառակ սեռի հետ: Դրանց 13 տոկոսն ավարտվել է հղիությամբ և աբորտով՝ թիվ, որ մեկ տասնամյակ առաջ չլսված-չտեսնված էր:

 

Վերջին 2 տասնամյակում ծավալվել է ընդհատակյա սեքս ոլորտը: 1990-ականներին քաղաքներում և մանավանդ Թեհրանում մարմնավաճառներին ստիպում էին ընդհատակում աշխատել: Այժմ սեքս ոլորտի աշխատակիցները այլևս «անտեսանելի» չեն. շատ քաղաքներում նրանք կանգնում և աշխատում են կոնկրետ փողոցներում: 10 տարի առաջ միայն Թեհրանում 85 000 մարմնավաճառ էր հաշվվում: Այսօր իրանցի մարմնավաճառների 10-12 տոկոսը ամուսնացած է: Սա զարմանալի է, եթե հաշվի ենք առնում, որ Իրանում դաժանորեն պատժում են արտամուսնական սեքսի համար:

 

Սակայն ավելի զարմանալի է այն, որ Իրանում ոչ բոլոր մարմնավաճառներն են կանայք: Միջին տարիքի հարուստ, ինչպես նաև՝ երիտասարդ և կրթված կանայք օգտվում են տղամարդ մարմնավաճառների ծառայություններից:

 

Աղբյուրը նկատում է, որ սխալ կլինի կարծել, թե Իրանի ավանդական արժեքները հօդս են ցնդել՝ մանավանդ գյուղերում, սակայն նույնքան սխալ կլինի կարծել, թե սեքսուալ ազատականացումը միայն քաղաքներին է վերաբերել:

 

Սեքսի հանդեպ վերաբերմունքի փոփոխության պատճառներ են նշվում տնտեսական գործոնները, ուրբանիզացիան, հեռահաղորդակցության նոր միջոցները, բարձրագույն կրթությամբ իգական բնակչության ի հայտ գալը: Նույն գործոնները դեր ունեն նաև տարածաշրջանի այլ երկրներում:

 

1979-ին իշխանության գալով՝ այաթոլաները փորձեցին «կոլեկտիվ բարոյականության» պետություն ստեղծել, սակայն իսլամական իրավունքը չի կարգավորում անձնական կյանքը, և այժմ՝ 34 տարի անց, այաթոլաները չեն կարողացել ուտոպիստական պետություն ստեղծել: Իսկ «ռեժիմը» պայքարում է քաղաքական և տնտեսական ճգնաժամերի դեմ:

 

Այս անհարմար ճշմարտությունը չի կորել Իրանի երիտասարդների շրջանում, որոնց մոտ փոփոխվող սեռական սովորույթները պասիվ դիմադրության ձև են դարձել: Դանդաղ բայց հաստատուն քայլերով Իրանի սեքսուալ հեղափոխությունը հյուծում է գաղափարախոսական ջանքերը:

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2013/05/30/erotic-state-fp/ 

http://oratert.do.am
 

Դիտումներ: 610 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: էրոտիկ հանրապետություն, Իրան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]