Երկուշաբթի, 29.04.2024, 13:43
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » Դորիանսի» ելույթը նախորդներից ամենալավն էր, և Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
11:52
Դորիանսի» ելույթը նախորդներից ամենալավն էր, և Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան

Երգչուհի Շուշան Պետրոսյանի համար «Եվրատեսիլ» երգի մրցույթին «Դորիանս» խմբի ելույթը ամենալավն էր նախորդներից։ «Մեր ամենալավ ելույթն էր մեր ունեցած բոլոր նախորդ ելութներից՝ և՛ երգի առումով, և՛ կատարման։ Իրենք իրենց ֆորմատի մեջ էին՝ ռոք էին երգում, ազատ էին և ոչ մի հատուկ բան պետք չէր բեմադրության համար»- Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Պետրոսյանը՝ չնայած համարի պատրաստվածության նկատմամբ հնչած քննադատություններին։ «Դե ամեն ինչի համար էլ քննադատում են, հագուստներից սկսած մինչև Գոռի հոնքերն էլ քննարկում են, թեմայա էլի, բայց միևնույնն է փայլուն կատարում էր»,-ասաց նա։


Ինչ վերաբերվում է զբաղեցրած 18-րդ հորիզոնականին, ապա Շուշան Պետրոսյանի համար այդ միավորների բաշխումը միշտ էլ կասկածելի է եղել։ «Միշտ կասկածելի է։ Պետություններ կան, որ երբեք մեզ ոչինչ չեն տվել, այս անգամ մեկ երկու միավոր տվեցին»,-ասաց նա և նշեց, որ ինքը միշտ էլ ասել է, որ չպետք է այդքան լուրջ վերաբերվել և ժամանակն է հրաժարվել մասնակցությունից։


Երգչուհին հավատացնում է, որ սփյուռքահայությունը նախորդ տարիներից ոչ պակաս է քվեարկել և անհեթեթություն է դրանից եզրակացություն անել, որ նրանք Հայաստանից երես են թեքել։ «Նման բան չկա, դա թյուր կարծիք է, որովհետև ես էլ Հայաստանում չեմ նայել, ես բազմաթիվ հարազատներ ու ընկերներ ունեմ Սփյուռքում, Եվրոպայում, մարդիկ, կան որ ընտանիքներից տասական ձայն են տվել, խնդիրը դա չի, մինչև հիմա չհասկացանք, որ դա չի»,-նշեց նա։


Ադրբեջանի մասնակցի բավական լավ ցուցանիշը՝ 2-րդ հորիզոնականում հայտնվելը, երգչուհուն այդքան էլ չի հետաքրքրում։ «Ճիշտն ասած՝ ինձ համար այնքան անհետաքրքիր է, ես մրցակցության համար չեմ նայում, տեսնեմ, թե ով ինչ երգեց, մերոնց եմ նայում և վերջ։ Բայց մի խումբ «օբյեկտիվ» հայեր քննարկում են և ասում, թե Ադրբեջանի երգը հրաշալի երգ էր, հրաշալի կատարում էր։ Եթե նույնիսկ այդպես էր, չեմ կարծում, որ մենք գոնե պետք է դրա մասին բարձրաձայնենք, զարմանալի է»,-ասաց նա։


Անդրադառնալով միաժամանակ Մոսկվայում կայացած «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը՝ Շուշան Պետրոսյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը չի խանգարել «Եվրատեսիլին», և մարդիկ հնարավորություն են ունեցել և՛ դիտելու, և՛ քվեարկելու։ «Ինչի՞ պետք է խանգարեր, ժամի առումով ընդհանրապես չի խանգարել, մենք «Տաշիրից» վերադարձել ենք հյուրանոց և նայել ենք, ի՞նչն է խանգարել։ Քվեարկելու համար ժամի առումով այդպես բան չի եղել։ Հայի համար ի՞նչն է կարևոր. մերոնց կատարումը տեսնել։ Երկու համար էր անցել, արդեն հյուրանոցում էինք, արհեստական բաներ պետք չի սարքել»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ-երգչուհու ընտրությանը, ապա Շուշան Պետրոսյանը համաձայն չէ։ Նշենք, որ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց Սիրուշոն, իսկ «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը: «Ընտրության հետ ես համաձայն չեմ։ Կարծում եմ, որ Լիլիթ Հովհաննիսյանն ամբողջ տարին այնքան լավ էր աշխատել, անկախ նրանից, ես ընդունում եմ, թե չեմ ընդունում, իսկ Քրիստինե Պեպելյանը այնքան հրաշալի մենահամերգներ է ունեցել։ Ես կարծում եմ, որ մի երգով տարվա լավագույն երգիչ չեն դառնում, նույնիսկ եթե այդ երգը շատ սիրեն։ Կարծում եմ, որ մտերիմ, հեռու, այդ բաներից պետք է ազատվել։ Կամ մրցույթներ մի արեք, կամ արեք ձեր տանը, ընտանիքի անդամներով, ընկերներով իրար գովեք, տենց չեն անում, սիրուն չի դա, սխալ ընտրություն էր»,- նշեց երգչուհին։

Դիտումներ: 451 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Սիրուշո, Դորիանս, Շուշան Պետրոսյան | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]