Գլխավոր էջ » 2013»Մայիս»26 » Բրիտանիայում ոստիկանությունը ձերբակալում է Twitter-ում և Facebook-ում հակաիսլամական հայտարարություններ գրառողներին
23:45
Բրիտանիայում ոստիկանությունը ձերբակալում է Twitter-ում և Facebook-ում հակաիսլամական հայտարարություններ գրառողներին
Բրիտանիայում ոստիկանությունը մի քանի անձանց է ձերբակալել՝ Twitter-ում ռասիստական և հակամուսուլմանական մեկնաբանություններ գրառելու մեղադրանքով՝ Լոնդոնում երկու մուսուլմանների կողմից բրիտանացի զինվորականի սպանությանից հետո, գրում է Business Insider-ը:
Կալանքի տակ են առնվել երեք հոգի: Նրանցից մեկը մեղադրվում է Facebook-ում մուսուլմաններին քննադատող հայտարարություն տեղադրելու համար: Մյուս երկուսը ձերբակալվել են ռասսայական կամ կրոնական ատելություն հրահրելու համար, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ոստիկանությունը հայտարարել է, որ այժմ կարող է ձերբակալել մարդկանց սոցիալական ցանցերում նրանց կատարած հակաիսլամական գրառումների համար: