02:16 Բրիտանացի բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում «Սնոուդենի վրա» | |
Մեծ Բրիտանիայում բուքմեյքերական ընկերություններից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել՝ կապված այն բանի հետ, թե 2014-ին որ երկրում կլինի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, հաղորդում է Lenta.ru-ն: Ըստ William Hill բուքմեյքերական գրասենյակի տվյալների՝ առաջին տեղում է Կուբան, որի «վրա» խաղադրույքներն ընդունվում են, այսպես ասած, 15-ը 8-ի գործակցով: 3-ը 1-ի գործակցով հաջորդ տեղում Ռուսաստանից Սնոուդենին ստացած ԱՄՆ-ն է: Ցուցակի երրորդ և չորրորդ տեղերում Էկվադորը և Վենեսուեալն են: Փոքր է նաև հավանականությունը, որ Սնոուդենը Ռուսաստանում կմնա: Ցուցակում Սնոուդնեի համար որպես բնակավայր նշվում են նաև Չինաստանը կամ Հոնկոնգը, Իսլանդիան կամ Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը: Ցուցակը եզրափակում է Հյուսիսային Կորեան: Աղբյուրը`http://www.1in.am/arm/world_weurop_194531.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |