Չորեքշաբթի, 01.05.2024, 17:43
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 7 » Բիլդերբերգ 2013 գաղտնի համաժողով
15:22
Բիլդերբերգ 2013 գաղտնի համաժողով

Մեծ Բրիտանիայի Ուոթֆորդ քաղաքի շքեղ Grove Hotel հյուրանոցի մուտքի առաջ մեկը մյուսի հետևից կանգնում են մգեցված ապակիներով շքեղ մեքենաներ, որոնցում գտնվում են Արևմուտքի ամենաազդեցիկ, հարուստ գործարարներն ու քաղաքական գործիչները։ Նման արտառոց հավաքի պատճառը «Բիլդերբերգ 2013»-ի (Bilderberg-2013) գաղտնի համաժողովն է։
Այս միջոցառումը գրավել է բրիտանական մի շարք պարբերականների ուշադրությունը, որոնց շարքից Daily Mail-ն այն բնորոշում է իրբև «առեղծվածային հավաք»։
 Ընդհանուր առմամբ համաժողովին մասնակցում է 130 մարդ, ովքեր ամենաազդեցիկ դիրքերն են զբաղեցնում ամենատարբեր բնագավառներում։ Պարբերականի ունեցած տվյալներով՝ այս տարվա առեղծվածային հավաքին մասնակցում են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, թագավորական ընտանիքի մի քանի ներկայացուցիչ, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, Google և Amazon ընկերությունների գործադիր տնօրենները, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրոպական Միության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱՄՆ-ի և Կանադայի ազդեցիկ քաղաքական գործիչներ։
Բիլդերբերգի համաժողովի մասին քիչ բան է հայտնի, սակայն անհերքելի փաստ է, որ այն միշտ անցկացվել է խորհրդավորության պայմաններում։ Այս տարի այն անցկացվում է Մեծ Բրիտանիայում, ինչն արվում է 1998թ. ի վեր առաջին անգամ։
Շատերը կարծում են, որ հենց այս խորհրդավոր հավաքի ժամանակ են առաջնորդները որոշում կապիտալիստական աշխարհի ապագան։ Այս տարվա հավաքը կտևի 4 օր՝ ոստիկանության աչալուրջ հսկողության ներքո։ Միջոցառման կապակցությամբ Ուոթֆորդում բազմաթիվ բողոքի ցույցեր են կազմակերպվել։ Տեղի բնակիչներին հունից հանել է այն փաստը, որ համաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար հարկավոր կլինի վճարել 2 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը, նրանք վստահ են, արվելու է իրենց իսկ գրպանից։
Daily Mial-ի բնորոշմամբ՝ Ուոթֆորդում են հավաքվել արևմտյան կապիտալիզմի ղեկավարման համակարգում գերիշխող դիրքեր զբաղեցնող անձինք։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգավար, Լեյբորիստական կուսակցության անդամ Մայքլ Միչերը Բիլդերբերգի համաժողովի կապակցությամբ ասել է, որ այդ բոլոր 130 ազդեցիկ ու աներևակայելի հարուստ մարդկանց մեկ վայրում հավաքելու նպատակն ամենևին էլ սովորական զրույցը չէ, այլ կապիտալիզմի վերաբերյալ ապագա անելիքների քննարկումը։
 
Աղբյուրը`
http://www.tert.am/am/news/2013/06/07/bilderberg-secret-conference/

http://oratert.do.am
Դիտումներ: 637 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Բիլդերբերգյան համաժողով | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]