Չորեքշաբթի, 01.05.2024, 22:19
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 11 » «Բարև Երևանը» չմասնակցեց Տարոն Մարգարյանի երդմնակալությանը. խմբակցությունից այս որոշմանը մեկ հոգի է դեմ եղել
12:26
«Բարև Երևանը» չմասնակցեց Տարոն Մարգարյանի երդմնակալությանը. խմբակցությունից այս որոշմանը մեկ հոգի է դեմ եղել

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Խմբակցությունից միայն Արթուր Գասպարյանը համաձայն չի եղել այս որոշման հետ, քանի որ նա «անձերով չի պայմանավորում» խնդիրը: 

Խմբակցությունը չի կարող ճանաչել ընտրությունների օրինականությունը, քանի որ, ըստ խմաբկցության անդամ Ստյոպա Սաֆարյանի, «Բարև Երևան» դաշինքը ոստիկանություն է ուղարկել հարյուրավոր խախտումների մասին տեղեկություններ։ «Արդյունքում ունեցանք ընտրություններ, որոնք լուրջ խախտումներով են ընթացել»,- ասաց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ «Բարև Երևան» դաշինքը չի կարող ճանաչել այդպիսի ընտրության արդյունքները:

Ստեփան Սաֆարյանը կընդգրկվի Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով հանձնաժողովում, նրա վրա կլինի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների խնդիրների լուծման պատասխանատվությունը: Նա նշեց, որ մտադիր է խմբակցությանն առաջարկել քննարկել Երևան քաղաքի ենթակայության ներքո գտվող պետական գնումների օրինականության հարցերը:

«Երևանի քաղաքապետարանը զերծ չի եղել ատկատների մեխանիզմից, մենք մտադիր ենք լուրջ ուսումնասիրության առարկա դարձնել այն»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ քանի որ կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ է,բարձրաձայնելու է բոլոր այն անօրինականությունները, որոնց մասին տեղեկություններ կստանան քաղաքացիներից։

Նա նշեց, որ Երևանի թիվ մեկ մանկապարտեզը փակված է իբր թե վերանորոգվելու համար, բայց մինչ այսօր դեռ չի նորոգվել, մեկ այլ մանկապարտեզ էլ սեփականաշնորհվել է։

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այսօր հանրությունն ուղղակի ապշած էր, որ մայրաքաղաքում այսքան խնդիրների կողքին հրապարակի վերակառուցման խնդիրն են վեր հանում, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ իշխանությանը բացարձակապես այլ հարցեր են հետաքրքրում. Մեկի համար «պատմության գիրկը մնալու ձգտումներն» են կարևոր… Որևէ մեկն այդպես էլ չհասկացավ, որ ինքը կոչված է Երևան քաղաքի խնդիրները լուծելու համար, որ քաղաքում ամենակարևորը բիոզուգարանները չեն:

Հարցին`որտեղի՞ց Տարոն Մարգարյանին վեց միլիոն դոլարը, հնարավո՞ր է որ սա էլ փորձեն պարզել, Անահիտ Բախշյանը նշեց, որ այո, այս քննության նպատակը նաև դա է լինելու:

Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ եթե ընտրությունները կեղծվել են, որևէ քաղաքական ուժ չի կարող լեգիտիմացնել դրա արդյունքները. «Այսօր Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը չի հետաքրքրում, չի հետաքրքրում շամպայն թե գինի կխմեն: Խմբակցությունը ոչ միայն վերահսկողական ֆունկցա կիրականացնի, այլ լուրջ ծրագրեր»։

Անահիտ Բախշյանը հույս չունի որ ԲՀԿ-ն կպահպանի իր ընդդիմադիր կեցվածքը:

Գագիկ Բաղդասարյանն էլ անդրադարձավ քաղաքի տրանսպորտային քաոսին։ Նախընտրական ծրագրում, նրա խոսքերով, ընդգրկել են այդ խնդիրը, տասը տարի է՝ Դավիթաշենի կամուրջը շահագործման է հանձնվել:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Արթուր Գասպարյանն իրավական հարցերի հանձնաժողովում է ընդգրկված: Նա նշեց, որ խնդիրները շատ են` սկսած իրավական ոլորտից: Նա հավելեց, որ 80 տոկոսով քաղաքի կոռուպցիան սկսվեց քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք: 


Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Աղբյուրը` 
http://www.1in.am/arm/armenia_politics_190560.html 

                                                                                             http://oratert.do.am
Դիտումներ: 663 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Քաղաքապետի երդմնակալություն | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]