Կիրակի, 28.04.2024, 01:29
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 29 » Բաքուն ընդլայնում է իր ռազմական ներուժը.
12:58
Բաքուն ընդլայնում է իր ռազմական ներուժը.

«Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններից մեկում ավարտվում են ռեակտիվ արկերի արտադրության համար հոսքագծի բացման աշխատանքները,-ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում («Բաքուն ընդլայնում է ռազմական ներուժը» վերտառությամբ հոդվածում) գրում է Սոհբեթ Մամեդովը:- Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության տվյալներով՝ նախագիծն իրականացվում է թուրքական Roketsan ընկերության հետ համատեղ: Roketsan-ի աղբյուրների համաձայն՝ թուրքական ընկերությունն արտադրելու է միայն շարժիչները, իսկ զինամթերքի մյուս մասերի  արտադրությունը և 107 և 122 մմ տրամաչափի հրթիռների հավաքումը կատարվելու է Ադրբեջանում»:

 

Թուրք-ադրբեջանական արտադրության 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը, հրապարակման համաձայն, կրկնակի գերազանցելու է ներկայում Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող և համազարկային «Գրադ» տեսակի ռեակտիվ համակարգերում օգտագործվող 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը: 107 մմ տրամաչափի հրթիռների արդյունավետ հեռավորությունն էլ 4 կիլոմետրով է գերազանցելու ռուսական և ուկրաինական արտադրության նմանօրինակ հրթիռների հեռահարությունը:

 

«Հարկ է նշել, որ ծրագրի իրականացումը վկայում է ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծված Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հաջող գործունեության մասին: Նախարարության ռազմավարությունն ուղղված է ժամանակակից և հզոր արտադրական բազայի ստեղծմանը և ազգային բանակը ժամանակակից տեխնիկայով և սպառազինություններով ապահովելուն:


Այդ նպատակով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը սերտ և փոխշահավետ համագործակցություն է սկսել Թուրքիայի, Իսրայելի, Հարավային Աֆրիկայի և մի շարք այլ երկրների հետ: Օրինակ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Օպտիկա» արտադրական ձեռնարկությունը թուրքական ASELSAN ընկերության արտոնագրի հիման վրա օպտիկական սարքերի արտադրություն է սկսել: ASELSAN-ի տվյալներով՝ Ադրբեջանի Զինված ուժերում մեծապես օգտագործվում է նաև թուրքական արտադրության « Շահինգյոզու» էլեկտրոնային օպտիկական սարքերը, «Պիթոն» տեսակի ջերմացույցային նշանոցներ, AVS 6 տեսակի գիշերային տեսանելիության ավիացիոն համակարգերը»,- նշում է հոդվածագիրը:

 

Մամեդովն այնուհետ հավելում է, որ զենք ու զինամթերքի արտադրությանը զարկ տալուն զուգահեռ Բաքուն տարեցտարի ավելացնում է ժամանակակից ռազմական տեխնիկայի և սպառազինության գնման ծավալները: «Ռազմական ոլորտի ուսումնասիրություններով զբաղվող հեղինակավոր պարբերարականների վիճակագրական տվյալների համաձայն՝ 2003-2007 և 2008-2012թթ. Արևելյան Եվրոպայի երկրների կողմից ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման ծավալները 21 տոկոսով աճել են, և դա տեղի է ունեցել հիմնականում Ադրբեջանի հաշվին, որը տարածաշրջանի միակ երկիրն է, որ 155 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը` զենք ներկրողների համաշխարհային առաջատարների ցուցակի 48-րդ հորիզոնականից հայտնվելով 35-ում: Նման թռիչք Ադրբեջանն արձանագրել է նաև պաշտպանական ոլորտի հատկացումների վարկանիշային աղյուսակում. Ադրբեջանի 2013 թ. բյուջեում ռազմական ծախսերի համար հատկացվել է 3 մլրդ 700 մլն դոլար,-գրում է նա: Պաշտոնական Բաքուն երկրի պաշտպանունակության ամրապնդման  համար այդքան միջոց հատկացնում և ազգային բանակի ներուժն ընդլայնում է ղարաբաղյան հակամարտության պատճառով»:

Հոդվածագիրն այնուհետ անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ռազմատենչ հայտարարությանը և կարծիք հայտնում, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողման դեպքում Բաքուն ԼՂ հարցը լուծելու է ռազմական ճանապարհով: «Հայաստանը չի ցանկանում լուծել խնդիրը, ցանկանում է որքան հնարավոր է երկար պահել ստատուս-քվոն: Իսկ միջնորդները (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները-Tert.am), ցավոք սրտի, վերջին շրջանում ավելի շատ աշխատում են կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման, շփման գծում իրավիճակը կայունացնելու և այլ հարցերի ուղղությամբ, որոնք անմիջականորեն չեն առնչվում բանակցությունների էությանը,- նախօրեին Հանրապետության օրվա առթիվ իր ելույթում հայտարարեց Իլհամ Ալիևը և ավելացրեց,- Նման իրավիճակն անընդունելի է, պետք է փոփոխվի: Եթե բանակցություններ պետք է ընթանան, ապա դրանք իսկական բանակցություններ պետք է լինեն»: Ալիևի խոսքով՝ բանակցությունների էությունն այն է, որ «Արբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է նաև միջազգային հանրությունը, պետք է վերականգնվի»:


«Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստիպված կլինի ընդլայնել իր Զինված ուժերի կարողությունը, և եթե բանակցությունները չտան սպասված արդյունքը, ապա Բաքուն իրեն իրավունք կվերապահի ռազմական ճանապարհով ազատագրել իր տարածքները»,-եզրափակում է Մամեդովը:

Դիտումներ: 564 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: սպառազինություն, Բաքու | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]