21:43 Բանկերը կարող են կլանել թանկացումների բացասական հետևանքները | |
Անցած տարի ֆինանսական համակարգի վարկավորման ծավալներն աճել են 27 տոկոսով, ինչը Հայաստանի նման երկրի համար լավ ցուցանիշ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով` Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Կենտրոնական բանկը պարբերաբար քննարկում և մշակում է սթրես-թեստեր և սթրես-սցենարներ: Պարզ և միջին բարդության սթրես-թեստերը ցույց են տվել, որ մեր ֆինանսական համակարգը բավականաչափ կայուն է: Ա. Գրիգորյանն անդրադարձել է նաև վերջին թանկացումներին: «Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը տնտեսական համակարգում կարող է խնդիրներ առաջացնել հաճախորդների վճարունակության և վարկունակության վրա, սակայն հայաստանյան բանկերը կարող են կլանել այդ ռիսկերը, քանի որ լավ կապիտալիզացված են»,- ասել է նա: Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_economy_188682.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |