ՈՒրբաթ, 19.04.2024, 16:20
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունվար 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 28 » Այսօր Հայոց բանակի և հայ զինվորի օրն է
12:16
Այսօր Հայոց բանակի և հայ զինվորի օրն է

Հունվարի 28-ը Հայոց բանակի և հայ զինվորի օրն է. Հայաստանի 3-րդ Հանրապետության զինված ուժերը 22 տարեկան է: Բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թվականների հետ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը ներքաշվեց պարտադրված ռազմական գործողությունների մեջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ռազմական ոտնձգությունների պատճառով և միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը:

Արդեն 1994թ.-ի հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

Արցախյան ազատամարտի մասնակից, գրականագետ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ բանակի ստեղծման ակունքներին՝ նշելով, որ մինչև Հայոց բանակի ծնունդը երկրի պաշտպանության բեռը ընկած էր ազատամարտիկ կամավորների ուսերին, ովքեր ոտքի էին ելել ոչ լավ օրից։

Դևրիկյանի համար պարզ է, թե որն էր այն գաղտնիքը, որ հենց նրանք էլ իրենցից մի քանի անգամ շատ թշնամու նկատմամբ առավելության հասան. նրանք դատապարտված էին հաղթելու։

«Ամբողջ ժամանակաշրջանի ոգին լավագույնս Մոնթե Մելքոնյանն է արտահայտել, որ եթե մենք կորցնենք Արցախը, ապա կթերթենք Հայոց պատմության վերջին էջը. այդ գիտակցումն էլ բոլորի մոտ էր, որ, ըստ էության, մեր պատմությունը կփակենք։ Ինչպես որ Չերչիլը Հայոց մեծ եղեռնի մասին էր ասել, որ հայ ժողովուրդը` որպես ազգ, որպես քաղաքական գործոն կդադարի գոյություն ունենալ, մենք հասկացանք, որ այս դեպքում արդեն հաստատ կդադարենք գոյություն ունենալ և ինչպես ասում են՝ մենք իրապես դատապարտված էինք հաղթելու»,- նշեց նա։

Դևրիկյանն ընդգծեց, որ նույնիսկ նման միասնությունն ու նման ձևով պայքարը լավ օրից չէր։ «Դա դատապարտվածությունից էր գալիս, ու եթե մենք դրան գումարենք նաև խորհրդային շրջանը, որ մեր անկախության կորստից հետո, Հայոց եղեռնից հետո այդքան պրկված զգացումներ կային։ Բացի այդ, չնայած ինչքան էլ խորհրդային ապազգային քարոզչություն կար, այդուհանդերձ, հայրենասիրական դաստիարակություն կար, գաղափարական կրթություն կար, որին գումարվեց մտավորականության ոտքի կանգնելը, և այդ ամենն ապահովեց մարտունակ սերունդ, իսկ մինչև բանակի ստեղծումը հնարավոր եղավ այդ կամավորներով ու երկրապահներով պահել այն ծանրությունը, մինչև որ պետական ազգային բանակը ձևավորվեց»,- ասաց նա։

Դևրիկյանը սեփական փորձից ելնելով անհամեմատելի է համարում Արցախյան ազատամարտի տարիների և ներկայիս Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակը, բայց ոչ այն պատճառով, որ այն ժամանակ ավելի լավն է եղել, քան հիմա, ինչպես շատերն են հաճախ պնդում, այլ ճիշտ հակառակը։

«Տարբեր զինվորականների հետ եմ խոսում ու նաև զորամասերում լինում, և հասկացել եմ, որ Հոկտեմբերյանում 6 ամսվա զորավարժությունների գնացած յուրաքանչյուր զինվոր շատ ավելին գիտի, շատ ավելի վճռական է, քան մենք ենք եղել այն ժամանակ։ Վերջիվերջո,  կամավորականությունը ինչքան էլ բարձր լինի, դա լավ օրից չի եղել և հավաքական առումով ջոկատային պայքարն էլ իր թերություններն է ունեցել, իսկ հիմա մենք կանոնավոր բանակ ունենք, որն անվտանգության երաշխավորն է, և չպետք է կասկածել»,- ասաց նա։

Այն տեսակետները, թե պատերազմի դեպքում, նախկինի նման մարդիկ չեն գնա հայրենիքը պաշտպանելու, Վարդան Դևրիկյանը հերքեց։ «Արմեն Հովհաննիսյանի ողբերգական մահը միաժամանակ եկավ ցույց տալու, որ ինչքան ողբերգական է, այնքան հուսադրող է, որ պարզ ժողովրդական միջավայրից դուրս եկած տղան, շարքային զինծառայողը, առանց բարձրագույն կրթության, կարողացավ նման սխրանք գործել և կանգնեցնել դիվերսիոն խմբի գործողությունները կյանքի գնով։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար, մենք էլի նման օրինակներ ունենք։ Կարծում եմ՝ մեր զինվորները հայրենիքի սահմանների պաշտպանության համար կանեն բացարձակ հնարավորը»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Հայկական բանակի օրը ձևավորված ավանդույթի համաձայն նշվում է Եռաբլուր այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով Ղարաբաղյան պատերազմում զոհված հայ ազատամարտիկների հիշատակին, որոնց՝ որպես կամավորների, ներդրումը հսկայական էր Հայոց բանակի ձևավորման գործում:

Տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին: Սակայն, հաշվի առնելով, որ բանակի մարտունակությունը պայմանավորված է նաև իր մեջ ներգրավված զինվորական և քաղաքացիական անձանց սոցիալական պաշտպանվածության հետ, այս թեման ևս չշրջանցեցինք:

2014թ.-ի բանակի ֆինանսատնտեսական բարելավումները (բանակում «սոցիալական խնդիրների» փոխարեն օգտագործվում է «ֆինանսատնտեսական բարելավում» տերմինը ) չի կարելի կոչել հեղափոխական, սակայն ձեռքբերումների առումով լուրջ տարի է լինելու: 

Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ առանձնացնելով ՊՆ-ում հատուկ հավելավճարների ներդրումը: «Աշխատավարձերի սանդղակավորումը, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մասնագետների կլասիֆիկացիան, ինչպես նաև աշխատանքների կատարման կարևորության և վտանգավորության հետ կապված հատուկ հավելավճարներ են լինելու : Սա, որը նոր երևույթ է, թույլ է տալիս պրոֆեսիոնալիզմի մակարդակով նաև ստանալ բարձր աշխատավարձ»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ Ռազմական ինստիտուտն ավարտած ամենացածր սպայական կոչում ունեցողի՝ լեյտենանտի աշխատավարձն անցնում է 200 հազարի սահմանը, իսկ եթե ծառայում է առաջին գծում, ապա գումարվում են մի շարք հավելավճարներ, ու դա Հայաստանի պայմաններում բարձր աշխատավարձ է համարվում: 

Ամփոփելով, թե այսուհանդերձ, ինչպես է գնահատվում բանակում սոցիալական վիճակը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչ վատ: Իհարկե, կարող էր ավելի լավ լինել, բայց պետության հնարավորությունները այս պահին այսքան են»:

Փորձագիտական ամենատարբեր գնահատականներով՝ սոցիալապես շատ ավելի վատ պայմաններում են գտնվում պատերազմի վետերանները: 

Հիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Աֆղանական պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը 2014թ.-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարց էր հնչեցրել՝ առաջարկելով, որ ազատամարտիկների կողմից ստացվող 5000-ական դրամ հավելավճարները դարձվեն 7000 դրամ,  ու տարեցտարի ավելանան 1000-ական դրամով: Կառավարությունը , սակայն, 7000 դրամ առաջարկի հետ չէր համաձայնել։

Նշենք, որ ըստ Արմեն Մխիթարյանի Ղրղըզստանում վետերանները ստանում են մոտ 150, Ռուսաստանում՝ 80-90, Ուկրաինայում՝ 70 ամերիկյան դոլարին համարժեք դրամի չափով փոխհատուցում, ինչը, Հայաստանի ազատամարտիկներին տրվող փոխհատուցումների հետ համեմատած, մի քանի անգամ ավել է։ 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2014/01/28/Armenian-army/
Կատեգորիա: Բանակ | Դիտումներ: 907 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Հայոց բանակ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]