Երկուշաբթի, 29.04.2024, 18:14
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 21 » Ավերակների արքան
13:11
Ավերակների արքան

Հասարակությունն ընդդեմ ռեժիմի, այլ ոչ թե քաղաքական դիրքերից հանդես եկող ընդդիմադիր ուժերն ընդդեմ ռեժիմի. հենց այս երևույթն է, որ հավակնում է կործանարար լինել իշխանությունների համար և սպառնում է ընդհանրապես դրա գոյությանը՝ առնվազն առաջիկա 5 տարիների հեռանկարում:

Խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու ընտրություններից հետո կարծես այլևս պայքարի են դուրս գալիս հասարակության՝ ոչ քաղաքական շահով առաջնորդվող շերտերը՝ քաղաքացիները, գյուղացիները, այսինքն՝ համակարգային փոփոխությունը քաղաքացու իքնքնագիտակցությունում հաղթում է համակերպվելու սովորությանը, որն այս տարիների ընթացքում շարունակաբար ուղեկցում և լռեցնում էր բոլորին: Մարցի, Բյուրականի, Արմավիրի մարզի, Երևան-Սևան մայրուղու և վերջերս կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ինքնաբուխ ընդվզումներն այսուհետ ուղղակի ստիպում են և ստիպելու են ռեժիմի կրողներին պայքարել պարզապես դրա գոյատևման համար:

Հետաքրքրական է, որ հասարակական բոլոր ընդվզումների դեպքերում հանրությունը որպես այդպիսին ընդգծված առաջնորդ չունի, որը հատկանշական էր այս գործընթացներում, և որը տարբերում է ստեղծված իրավիճակը նախորդ բոլոր նմանատիպ իրավիճակներից. այս դեպքում լիդերն այն սոցիալական վիճակն է, որը խեղդում է հասարակությանը, և հենց սա է, որ մտահոգում է իշխանություններին և ստիպում արդեն լրջագույնս պատրաստվել սպասվելիք արհավիրքներին:

Իշխանությունների կողմից ստեղծված այս իրավիճակը, երբ ցանկացած կայծ կարող է հանգեցնել հուժկու հրդեհի, ենթադրվում էր դեռ վաղուց, ըստ էության, իշխանությունների համար սա գիտակցված քայլ էր, քանզի այն գինը, որը պետք է վճարեին Սերժ Սարգսյանն ու ռեժիմը՝ այս բոլոր ընտրություններում հաղթողի դերը ստանձնելու փոխարեն, ավելի բարձր պետք է լիներ, քան ուղղակի մի քանի պաշտոնականկություններն ու նկատողությունները, կամ թե կենսաթոշակների ու աշխատավարձերի՝ 2500 դրամ բարձրացումը:

Այս տեսանկյունից, իհարկե, իշխանությունները գերակատարել են այն ծրագրերը, որոնք թույլ կտային ևս 5 տարի ստանձնել իշխանության դերը, այդպիսով՝ իրենք իրենց ծուղակն են գցել. իհարկե, ելքեր կան, սակայն որոնց հասնելը բարդ գործընթացներ է ենթադրում և չի երաշխավորում բարեհաջող գործընթացի ավարտ:

Եվ իհարկե, հենց սա է, որ դրդել էր Պաշտպանության նախարարին, ոստիկանապետին հասնել Երևան-Սևան մայրուղի, և հենց սա է, որ դրդել էր գյուղատնտեսության նախարարին ու Արմավիրի մարզպետին հասնել Արմավիրից Երևան բերող ճանապարհ, և այսօր էլ հենց սա է դրդել տարածքային կառավարման նախարարին շտապել է Արմավիր։

Այս բոլոր դեպքերը միայն խոսում ու փաստում են օր օրի հասունացող իշխանությունների համար վտանգի մասին, և որի դեմն առնելն այլևս դառնում է անկարելի:

Հասարակության համբերության բաժակը կարծես արդեն լցվում է կամ լցվել է, որին վերջնականապես նպաստեց Հայաստանում գազի սակագնի բարձրացումն ու առավել ևս այն ձևը, որով իշխանությունները հանրությանը մատուցեցին նորությունը։

Ստացվում է, որ առանց այդ էլ արնաքամ լինող ժողովրդին մի վերջնական հարվածով, այն էլ՝ մեջքից, վերջնականապես փորձում է վերացնել այն ռեժիմը, որը կոչված էր պաշտպանել ու պահպանել սեփական երկրի ու քաղաքացու անդորրն ու բարօրությունը, սակայն դրա փոխարենը ունենք այն, ինչ ունենք:

Հասցնողը հարվածում է, իսկ երկիրը դատարկվում է օր օրի, ավելին՝ ժամ առ ժամ՝ թողնելով իշխանություններին կառավարելու ավերակները և կնքելով իշխանություններին ու մասնավորապես Սերժ Սարգսյանին ավերակների արքա:

Գևորգ Ավետիսյան 
Աղբյուրը`
http://lurer.com/?p=101669&l=am

Դիտումներ: 496 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Սերժ Սարգսյան | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]