Երկուշաբթի, 29.04.2024, 16:08
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 23 » Աշոտ Սուքիասյանն «Ամերիաբանկի» միջոցով «գցել է» գործարար Փայլակ Հայրապետյանին. պատմում է գործարարը
13:53
Աշոտ Սուքիասյանն «Ամերիաբանկի» միջոցով «գցել է» գործարար Փայլակ Հայրապետյանին. պատմում է գործարարը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ակվամարին լայք» ՍՊԸ-ի նախագահ Փայլակ Հայրապետյանը պատմեց «Ամերիաբանկի» դեմ իր բողոքի մասին:

Գործարարն իր պատմությունը սկսեց 2009 թվականից, երբ ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարությունում խորհրդակցություն տեղի ունեցավ, որին մասնակցում էին ինչպես գործարարներ, այնպես էլ նախարարության պաշտոնյաներ, այդ թվում ինքն՝ իր գլխավոր ինժեների հետ: 

«Այդ տարի ՀՀ-ին ՌԴ-ն տվել էր հինգ հարյուր միլիոն դոլարի վարկ, որից հարյուր միլիոն դոլարն՝ ապրանքի տեսքով, ավելի ճիշտ՝ ադամանդի հումքի տեսքով: Դրանով պետք է աշխատեին քսաներեք կազմակերպություն և մեր կազմակերպությունը: Սա շատ մեծ ներդրում էր, խոշոր առաջարկ ՀՀ-ի համար, որովհետև խոսքը տասը հազար աշխատատեղ ստեղծելու մասին էր, որը նշանակում է, որ մեր ղեկավարության մեկ տարվա պլանը կկատարվեր: Բոլորը համաձայնեցին, որ աշխատատեղերը ստեղծվեն: Սակայն կողքից Աշոտ Սուքիասյանն, ով նախարարի կողքին էր, ով համարվում էր բարձր մակարդակի մասնագետ, ասաց, թե Աֆրիկայում ունի մեծ հանքեր՝ ադամանդի և ոսկու, և այն, ինչ վերցնում ենք ՌԴ-ից, ինքը մեզ կբերի ավելի բարձր որակի և ավելի մատչելի գներով: Բոլորը համաձայնեցին, շոկի մեջ էին, թե բոլոր ձեռնարկությունները կաշխատեն: Հետո պայման դրվեց, որ նմուշներ բերի քսան օր հետո: Իսկապես քսան օր հետո հրավիրեց իր օֆիս, մասնակցում էր այդ հանդիպմանը նախարարի տեղակալը՝ Գագիկ Քոչարյանը։ Սա տուփով ապրանքը բերեց. «պարոն Քոչարյան, վերցրեք Դուք բացեք»: Բացեց, լցրեցին քսաներեք կազմակերպությունների գլխավոր մասնագետների մոտ, բոլորը նայեցին, հավանեցին, բարձր մակարդակի ապրանք էր, համաձայնություն ստացվեց, իսկ Սուքիասյանը խնդրեց ժամանակ տալ, որպեսզի հանքերից մեքենաներ տեղափոխի հինգ հանքեր, և կարողանանք ապահովել այս տասը հազար աշխատատեղերը: Երրորդ հանդիպմանը նախարարի տեղակալը, բոլորս միասին գնացինք «Սվիս» բանկ, որի կառավարիչը՝ Մաչանյան Գևորգը, բոլոր աշխատողներով սկսեց բացատրել, թե ինչպես կտան վարկը և ասացին, որ կտան: 

Անցավ մի քանի օր, Սուքիասյան Աշոտը ասաց, որ չի կարողանում բանկը ապահովել այդքան վարկ, ևս քսան օր անցավ, մեկ էլ զանգեցին, թե հավաքվել են, «Ամերիաբանկը» խոստացել է, որ տասներկու միլիոն վարկ կտա: Քսաներեք կազմակերպության ղեկավարները պետք է իրենց ունեցածները ներդնեին, որ վարկը ստանային: Ես, վստահելով կառավարությանը, կազմակերպություններին, թե սա հասարակ բան չէ, ասացի, որ իմ ունեցածը կդնեմ: Ի դեպ, ինձ մոտ էլ չորս հարյուր մարդ պետք է աշխատեր: Իմ ունեցած ֆաբրիկաները ներդրեցի, վարկը ձևակերպեցին, դրա համար բիզնես ծրագիրը կազմեց «Ամերիաբանկը»: Գումարները ստացել են, գնում եմ՝ ասում եմ իրենց, թե երբ է ապրանքը գալու, ասում են՝ էսօր-վաղը: Կասկած ընկավ իմ մեջ, անցավ ութ ամիս, մեկ էլ հունվարի յոթն է՝ տասնմեկ թվականի, բերեցին իմ անունով խանութը վերցրին: Գնում եմ Աշոտի, բոլորի մոտ, ոչ մի լուրջ պատասխան, ուզում եմ գնամ էդ երկիրը, տեսնեմ, հնարավորություն չեն տալիս: Անցավ երեք ամիս էլ մյուս շենքն էլ վերցրեցին: Ուստի ես ինքնակամ գնացի Աֆրիկայի Սերալիոն քաղաք՝ պարզելու, թե որտեղ են այդ հանքերը: Պարզվեց, որ Աշոտ Սուքիասյանն իր անունով հանք չունի, ոչ մի բան չունի: Միայն ստացել է փողերը, ուղարկել օվշոր գոտի: Դիմեցի բանկին, թե սա տնաքանդություն է, բացատրեք, թե ինչ ձևով եք տվել այդ մարդուն գումարը, բացատրեցին, թե գումարը տրված է «Ձորագյուղ»-ին՝ բիզնես ծրագրի համապատասխան: 

Դիմեցի ՀՀ ոստիկանություն, վեցերորդ վարչություն կանչեցին, պատմեցի ողջ եղելությունը, թե Սերալիոն ոչ մի կոպեկ չի գնացել, բանկը չի հետևել, թե ուր է ուղարկում գումարը: Բացատրել եմ, որ ՀՀ-ից դուրս է գնացել հարյուր տասներկու միլիոն, իմ ունեցածն էլ բանկն է վերցրել: Սա է մեր բողոքը»,- պատմեց Փայլակ Հայրապետյանը: 

Վերջինս տեղեկացրեց, որ դիմում է գրելու ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա իր լծակներով ստուգի բանկին, թե ինչ ճանապարհներով, ուր են ուղարկվել այս գումարները: Նա նշեց, որ այլ ճանապարհ չունի: Նրա խոսքերով, եթե գլխավոր դատախազը դրական պատասխան չտա, կդիմի վարչապետին, հետո նախագահին, կանցնի բլոր ինստանցիաները, մինչև անգամ ՄԻ Եվրոպական դատարան: «Յոթանասուն տարի աշխատել եմ, իմ ձեռքից վերցրել են ունեցվածքս»,- ավարտեց իր խոսքը գործարար Փայլակ Հայրապետյանը:
Դիտումներ: 541 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: Ամերիաբանկ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]