14:49 Աշոցքում Վրաստանի քաղաքացին ավտոմեքենայով անցել է 15-ամյա երեխայի ոտքի վրայով | |
Երեկ՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10։15-ի սահմաններում Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշոցքի բաժին, որ «ձախ ոտքի սրունքի թաթային հոդի սալջարդ ջնջխված վերք, մեծ ոլոքի կոտրվածք» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափովել Աշոցք գյուղի բնակիչ, 15-ամյա Վահե Սարիբեկյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Աշոցքի բաժնի աշխատակիցները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության Ախալաքալաքի Աղմաշերելի փողոցի բնակիչ Արմեն Պետիկյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի МАК 201 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի 160 կմ հատվածում ավտոմեքենայով անցել է Վ. Սարիբեկյանի ձախ ոտքի ոտնաթաթի վրայով, որից հետո վարորդը առաջարկել և փորձել է Վ. Սարիբեկյանին տեղափոխել հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է։ Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ ավտոմեքենան հատնաբերելու ուղղությամբ։ Վ. Սարիբեկյանը սովորում է Աշոցք գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |