Գլխավոր էջ » 2013»Հունիս»16 » Ասադը հույս ունի ամրապնդել համագործակցությունը Իրանի նոր նախագահի հետ
22:41
Ասադը հույս ունի ամրապնդել համագործակցությունը Իրանի նոր նախագահի հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը շնորհավորական հեռագիր է ուղարկել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ՍԱՆԱ գործակալությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ասադը Սիրիայի ժողովրդի անունից հաստատել է բոլոր ոլորտներում Սիրիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման ձգտումը՝ առաջին հերթին թշնամիներին դիմակայելու համար, որոնք ոտնձգություններ են կատարում տարածաշրջանի ժողովուրդների ինքնիշխանության դեմ և հույս հայտնել, որ նման համագործակցությունը դրական կանդրադառնա 2 երկրների ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանի մյուս պետությունների և ամբողջ աշխարհի վրա:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին կայացած Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել Հասան Ռոուհանին՝ ստանալով մոտ 18 միլիոն քվե: