Հինգշաբթի, 21.11.2024, 09:48
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 13 » Արտագաղթի պատասխանատուն
01:41
Արտագաղթի պատասխանատուն

Տիգրան Սարգսյանը արտագաղթի համար մեղադրել է նաև ընդդիմությանը, հայտարարելով, որ թույլ ընդդիմությունն էլ հուսահատեցնում է քաղաքացիներին և խթանում արտագաղթը: Ասել, որ վարչապետի հայտարարության մեջ տրամաբանություն չկա` սխալ կլինի:

Վեջին հաշվով, հասարակության հույսը միայն իշխանությունները չեն, այլ նաև ընդդիմությունը, որ կփոխեն իշխանություններին և նրանցից ավելի լավ կկառավարեն, բավարարելով քաղաքացիների պահանջները: Եվ քանի որ Հայաստանում ընդդիմությանը չի հաջողվել իշխանափոխություն իրականացնել, չնայած ամպագոռգոռ խոստումներին և հավաստիացումներին, ապա հասարակությունը իշխանություններից հիասթափված լինելով, նաև ընդդիմություններից է հիասթափվում ու հեռանում: Բայց, մյուս կողմից, շատ դժվար է ասել իհարկե, թե հատկապես որ մի արտագաղթողը ինչ պատճառով է հեռանում: Սակայն այստեղ հարցն այլ շեշտադրման կարիք ունի:

Լավ, ընդդիմությունից հիասթափումն է նպաստում արտագաղթելու տրամադրությունների աճին, բայց այդ մասին խոսելու համար իշխանությունները նախ պետք է ընդդիմություններին հնարավորություն տան ազատ մրցակցային պայմաններում պայքարել ընտրողների ձայների համար, իսկ դրանք ստանալուց հետո էլ հնարավորություն ունենալ օրինական, սահմանադրական կարգով ստանձնել իշխանության լծակները: Բայց Հայաստանում ընդդիմություններին այդ հնարավորությունները տրված չեն: Հայաստանում իշխանափոխության ընտրական մեխանիզմ գոյություն չունի, և ընդդիմությունները հասարակության ակնկալիքները և հույսերը արդարացնելու համար ստիպված պետք է լինեն պարզապես գրավել իշխանությունը: Իսկ այդ դեպքում արդեն իրադարձությունները կարող են զարգանալ անկանխատեսելի տարբերակով և կարող են լինել զոհեր:

Եթե, օրինակ, 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները խաղաղ ցուցարարներին գնդակահարեցին, և ի վերջո եղավ տասը զոհ, կարելի է պատկերացնել, թե իշխանությունները քանի մարդ կգնդակահարեն որևէ գրոհի փորձի դեպքում: Իսկ ընդդիմությանն ուղղված նմանօրինակ մեղադրանքները, ըստ էության, իրենց մեջ հենց նման կոչեր են պարունակում՝ գրոհել իշխանությանը և վերցնել այն` արդարացնելով հասարակության հույսերը, որովհետև արդարացնելու այլ տարբերակ իշխանությունները չեն թողել: Սակայն հասկանալի է նաև, որ ոչ մի ընդդիմություն չի գնա նման գրոհի, և դրա պատճառը ոչ միայն վախն է կյանքի համար, զոհերից խուսափելու անհրաժեշտությունը, այլ նաև այն, որ նման դեպքում՝ եթե խոսքը անգամ գրոհի մասին էլ չէ, այլ միանգամայն օրինական ակտիվ պայքարի, իշխանությունները սովորաբար գործի են դնում նաև մյուս վահանը՝ արցախյան ճակատը, այնտեղ իրավիճակի սրացում ավետելով և նման կերպով ընդդիմությանը վերագրելով «թշնամու ջրաղացին» ջուր լցնելու իրողությունը:

Այսինքն` հեշտ է, իհարկե, ընդդիմության ձեռքն ու ոտքը կապել բազմաթիվ հանգամանքներով և գործոններով, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների և պետական անվտանգության հետ առնչվող, իսկ հետո մեղադրել ընդդիմությանը թույլ լինելու համար: Միևնույն ժամանակ, սակայն, պետք է ընդունել նաև, որ ընդդիմությունն այնուհանդերձ ունի որոշակի սխալներ, որոնք բերել են ընդդիմադիր կուսակցությունների հանրային արժեզրկման և այդ իմաստով իսկապես նպաստել ընդհանուր իրավիճակում բնակչության հուսահատությանը: Սակայն այստեղ, իհարկե, արտագաղթը ելք չէ, և դա պետք է հնարավորինս ամրագրել հանրային գիտակցության մեջ:

Հնարավոր չէ անվերջ փախչել, առավել ևս, որ ընդդիմադիր դաշտում ամենևին լիակատար ճահիճ չէ, և այնուհանդերձ կան բազմաթիվ «որոնողական» աշխատանքներ տարբեր որակների և ֆորմատների ուղղությամբ, որոնք ունեն հանրային ներկայացուցչականության կարիք՝ արդյունավետ ճանապարհի վրա կանգնելու համար: Մյուս կողմից, սակայն, այստեղ նաև առկա են տարաբնույթ շահարկումներ, որ իրենց թույլ են տալիս թուլացած ընդդիմադիր կուսակցությունները, այդ «որոնումների» բովում իրենց գերակա դիրքերը պահելու համար: Եվ պետք է չկասկածել, որ նրանք այդ հարցում կանգ չեն առնի նաև արտագաղթի հոգեբանական խթաններ առաջացնելու առաջ, փորձելով դա օգտագործել իշխանությունների դեմ: Իսկ իշխանություններին դա ձեռնտու է, որովհետև կարող է մեղադրել ընդդիմությանը հակադարձման էֆեկտով և այդպիսով ինքնարդարանալ:

Իրականում խնդիրը շատ պարզ է, և այդ պարզության մեջ ակնհայտ է, որ երկրից բնակչության հեռանալու համար թիվ մեկ, գլխավոր պատասխանատուն դա իշխանությունն է, ու նաև տեղին է, թերևս, օգտագործել միակ պատասխանատուն: Բանն այն է, որ մարդիկ հեռանում են շատ կոնկրետ պատճառներից ելնելով՝ սոցիալական, իրավական, հոգեբանական: Այսինքն` արտագաղթն ինքնին հետևանքն է բազում խնդիրների, որոնք լուծելը իշխանությունների պարտավորությունն է: Այսինքն` եթե նույնիսկ մարդիկ մնային ու չհեռանային Հայաստանից զանգվածաբար, դա չի նշանակում, որ սոցիալական ու իրավական խնդիրները լուծել պետք չէր: Դրանք պետք է լուծվեն` անկախ այն բանից, թե արդյոք բնակչությունը դրան արտագաղթո՞վ է արձագանքում, խոհանոցային բամբասանքո՞վ, թե՞ փողոցային պայքարով: Իսկ լուծելու իրավասությունն ու պարտավորությունը իշխանություն կրող ուժինն է:

Սոցիալական արդարությունը, իրավական հավասարությունն ու արդարադատությունը այն կատեգորիաներն են, որոնք պետությունը պարտավոր է ապահովել իր ամենօրյա, ամենժամյա աշխատանքով, ինչի համար իշխանությունը վարձատրվում է հասարակության գրպանից: Իսկ ամենաէականն, իհարկե, ընտրական մեխանիզմի ոչնչացումն է, որը հասարակությանը զրկել է դժգոհության դեպքում իշխանություն փոխելու հնարավորությունից:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Ձախից աջ՝ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ նախագահի նախկին խոհրդական Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը և ՀՀ ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը 1991 թվականին

Աղբյուրը` 
http://www.1in.am/arm/armenia_analysis_191012.html 
                                                                                              http://oratert.do.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 962 | Ավելացրեց: katalogbiz | Տեգեր: արտագաղթ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]