Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ ժամը 01.35-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի մեջ. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ում` Արփա գետի մեջ, արգելափակվել են «ՈւԱԶ մակնիշի 56 ՏՏ 277 և «Ֆորդ մակնիշի 56 ՏՏ 056 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել «ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան և «Ֆորդ մակնիշի ավտոմեքենայից 3 ուղևոր, իսկ քարշակման միջոցի բացակայության պատճառով «Ֆորդ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է օգնությունից: