21:12 Արմավիրցիները փակելու են ճանապարհը, մինչև... | |
Այսօր Արմավիրի մարզի 42 համայքներից գյուղացիները հավաքվել էին իրենց մեքենաներով և փակել Արմավիր Երևան մայրուղին: Պահանջը՝ մեկն էր. փոխհատուցել կարկտահարությունից առաջացած վնասը և սառեցնել բանկերի վարկերը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտարարեց, որ կառավարությունում քննվում է հարցը և փոխհատուցում կլինի, բայց ժամկետների մաիսն գյուղացիների հարցերին չպատասխանեց: Արմավիրցիները երկրորդ անգամ փակեցին ճանապարհն, այս անգամ մի քանի մետր վերևից: կառավարությունից ներկայացան գյուղնախարարը, փոխվարչապետը՝պահանջն անփոփոխ էր: Նշվեցին ժամկետներ, որ մինչև հինգշաբթի այդ հարցը կլուծվի: Արմավիրցիներն ասացին, եթե չլուծվի, մենք նորից փակելու ենք ճանապարհը Մանրամասները՝տեսանյութում Թեհմինե Ենոքյան http://www.youtube.com/watch?v=tUqL1Q8KDFQ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |