23:30 ԱՐԵՎՄՏՅԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐԱԾ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ | |
Խնդրում եմ հայոց ուստրերին և դուստրերին ուշադրություն դարձնել վերջին քսան տարիների ընթացքում հայոց թշնամիների վարքագծին, և թե – որտեղի՞ց է այն գալիս։ Յուրաքանչյուր ազգ ունի մեկ–երկու տասնյակի հասնող մեծություն` սրբություն, որոնց օրինակով է ձևավորվում մատաղ սերընդի` վաղվա հասարակության բարոյահոգևոր նկարագիրը։ Եվ այդ սրբություններից յուրաքանչյուրի անձին ցեխ նետելով, մեր թշնամիները հոգեբանորեն փորձում են իբր եղծել նրանց գործն ու հիշատակը, և դրանով մատաղ սերընդին հեռացնել իր ազգային արմատներից։ Այո՛, փորձում են խարխլել այն հոգևորը, որի վրա հիմնված է ազգայինը։ Սա ծրագրային վարքագիծ է։ Նժդեհին, Թումանյանին, Չարենցին, Խորենացուն և այլն, «սևացնելու» փորձ անողները սկսեցին իրենց էստաֆետը Հայաստանի անկախացումից սկսած. դրանք արևմտյան հայագիտական ամբիոններում ծվարած հայոց պատմության և մշակույթի կեղծարարներ էին։ Հիմա նրանց թիվը շատացել է թե՛ դրսում, թե՛ ներսում։ Հիմա արևմտյան գրանտակերների թիվն էլ է շատացել։ Իսկ հայ հասարակությունը կարծես թե հոգնել է իր ազգային փառահեղ անցյալի մասին լսելուց, քանի–որ նրան փորձում են հիպնոսացնել ու ներշնչել, թե ինքը փոքր ու աննշան է, և կարևորը` «սպառողական քաղաքակրթության» անասնական բարիքներն են, այլ ոչ թե գաղափարական լինելը։ Եվ ուրեմն, մենք բոլորս պետք է հասկանանք կարևորը` մեր թշնամիների այս վարքագիծը ընդհանրական է ու ծարագրավորված է դրսի մութ ուժերի կողմից, և նրանց տեղայնական պնակալեզերը` գիտակցելով, թե անգիտակից, ջուր են լցնում թշնամու ջրաղացին։ Որևէ նման քայլ պատահական չէ, և չունի անհատական նախաձեռնություն։ Զգուշացեք. որևէ հայոց սրբության փնովումը` նպատակային է, դրանց մի վերաբերեք որպես անլուրջ խոսակցություններ։ Այն ծրագրային մարտավարություն է։ Արթուր Արմին Աղբյուրը` https://www.facebook.com/arthur.babayan1 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |