ՈՒրբաթ, 29.03.2024, 17:34
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց զորակոչում են բանակ. հայտարարություն
16:08
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց զորակոչում են բանակ. հայտարարություն

Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:

Վերստին ՀՀ պաշտպանության նախարարությունը և նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց:

Ավելին, ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, չտրամադրել ուղեգրեր կրկնակի բուժզննության ենթարկվելու համար և բոլոր ձևական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը և ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով և ճնշումներով: Հաշվի չեն առնվում երիտասարդների մոտ առկա հիվանդությունների բնույթը, մի քանի հիվանդությունների զուգակցումը, դրանց հետագա բացասական զարգացումները և հետևանքները, տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրամադրված իրարամերժ եզրակացությունները, զորակոչի տարիքի անձանց առողջության իրական վիճակից տարբերվող և մեղմ որոշումների ընդունումները՝ փորձելով ամեն կերպ հիմնավորել առողջական լուրջ խնդիրներով քաղաքացիների զորակոչը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ.

• պաշտպանության նախարարությունը չի հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող և զինվորական ծառայության համար ոչ պիտանի քաղաքացիներին զորակոչելու գործելակերպից

• զորակոչի կազմակերպման վերաբերյալ բարեփոխումները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ հայտարարվում է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչների կողմից, իրականությանը չեն համապատասխանում

• ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա և իրականում քաղաքական կամք չի դրսևորում այս լրջագույն խնդիրը կարգավորելու ուղղությամբ

• պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի ցուցաբերում ցանկություն վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին և զորակոչիկներին թողնելով հուսալքման և անորոշության մեջ:

Առկա խնդիրների պարագայում կազմակերպություն դիմած բոլոր քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելը հարցականի տակ է դնում ոչ միայն բուժզննության օրինականությունը և հիմնավորվածությունը, այլև ամբողջ զորակոչի կազմակերպման օրիանականությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության զորակոչի կազմակերպման նման գործելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել այս արատավոր երևույթը և նման խնդիրներ ունեցող բոլոր զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, և անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին և տրամադրել տարկետում, զորակոչի ընթացքում միայն հիմնվել հիվանդության լրջության աստիճանի և օրինականության, այլ ոչ թե կամային ցանկությունների վրա: Հակառակ դեպքում կունենանք զինվծառայողների առողջական վիճակի վհետագա վատթարացում ծառայության ընթացքում, և կարող է իր հերթին հանդիսանալ նաև այլ բնույթի զինվորական հանցագործությունների առաջացման պատճառ:

Սա հերթական ահազանգն է՝ ուղղված և՛ պաշտպանական գերատեսչությանը, և՛ հանրությանը, և՛ այս հարցի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց:

Աղբյուրը`http://www.1in.am/arm/armenia_society_198503.html
Կատեգորիա: Բանակ | Դիտումներ: 680 | Ավելացրեց: katalogbiz | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]