13:45 Անկարայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը | |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրազենային հարձակման հետևանքով սպանվել է Չեչնիայի Հանրապետության հյուպատոս Մեդեթ Ունլյուն, տեղեկացնում «Հուրրիյեթ»-ը։
Ոստիկանությունն արդեն պարզել է, որ հարձակումն իրականացնողները երկուսն են եղել։ Նրանցից մեկը սպասել է մեքենայում, իսկ մյուսը խլացուցիչ ատրճանակով սպանել է հյուպատոսին։ Շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, անվտանգության տեսախցիկներ կան, որոնց միջոցով ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ըստ նախնական վարկածի՝ երկու անհայտ անձինք հյուպատոսի դռան զանգն են տվել այն պահին, երբ նա պատրաստվել է նամազ անել։ Դուռը բացելուց հետո հանցագործները մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ և փախուստի դիմել։
Ավելի ուշ հարազատներն անհանգստացել են, քանի որ նա չի պատասխանել հեռախոսազանգերին և դիմել են ոստիկանությանն ու շտապօգնության աշխատակիցներին։ Վերջիններս, սակայն, գտել են հյուպատոսի անկենդան մարմինը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |