Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 20 » ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում են Կառավարության նոր ծրագիրը և գազի թանկացման հարցը (ուղիղ)
13:32
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում են Կառավարության նոր ծրագիրը և գազի թանկացման հարցը (ուղիղ)
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Այսօրվա նիստի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, քանի որ ակնկալվում է Կառավարության նոր ծրագրի ներկայացումը և դրան հավանություն տալու հարցը։
Հինգշաբթի օրը տեղի կունենա նաև գազի թանկացման վերաբերյալ հարցի քննարկումը, որին հրավիրված են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը և Հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/05/20/parliament-live/