Հինգշաբթի, 25.04.2024, 21:54
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 15 » ԱՀԱԶԱՆԳ.Ո՞ւմ սերմնահեղուկն են բեղմնավորում Հայաստանում. Ազգադավ ծրագիր.
00:40
ԱՀԱԶԱՆԳ.Ո՞ւմ սերմնահեղուկն են բեղմնավորում Հայաստանում. Ազգադավ ծրագիր.

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանին ուղղված այն հարցադրումը, թե Հայաստանում կա՞ «սերմնահեղուկի ներմուծման մշակված քաղաքականություն», բավականին մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում ու սոցցանցերում:4

Ա. Մինասյանը հայտարարել էր, թե իր մոտ եղած գրության համաձայն` Իսրայելից մեծ քանակությամբ սերմնահեղուկ է ներմուծվել Հայաստան:

«Ես Ձեզ հորդորում եմ, որ ուսումնասիրեք, և մեզ էլ տեղեկացրեք` իրականացվո՞ւմ է նման ծրագիր Հայաստանում, որքա՞ն քաղաքացի է օգտվել այդպիսի ծրագրից և արդյո՞ք անվտանգ է դա»,- հայտարարել էր Ա. Մինասյանը:

Ավելի ուշ Ա. Մինասյանը 1in.am-ի հետ զրույցում ավելացրել է, որ ինքը այդ հարցը բարձրացրել է նաև 2012թ. մարտի 21-ին` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Բայց քանի որ առողջապահության այն ժամանակվա նախարար Հարություն Քուշկյանը Հայաստանում չէր, փոխարենը պատասխանել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ասել, որ Հայաստանում կան արհեստական սերմնավորման դեպքեր:

Եվ որ մեր երկիրն այդ առումով վարում է լիբերալ քաղաքականություն` ի տարբերություն արևելաեվրոպական մի շարք երկրների, որտեղ որոշակի սահմանափակումներ կան:

Ավելի ուշ Հ. Քուշկյանը պատասխանել էր, որ, այո, եղել է այդպիսի դեպք, որ ՀՀ է ներմուծվել սերմնահեղուկ:

Իսկ ՊԵԿ-ի տված տեղեկատվության համաձայն` «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» կողմից 2011թ. 2 կգ սերմնահեղուկ է ներկրվել:

Այդ կենտրոնի պարզաբանմամբ էլ 2 կգ-ի մեջ մտնում է անհրաժեշտ տարան, իսկ սառեցված սերմնահեղուկը եղել ընդամենը մի քանի միլիգրամ և նախատեսված է եղել մեկ ներարկման համար:

Ա. Մինասյանը նաև նշել է, որ այդ ոլորտը համակարգող «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը տվյալ հարցը լիարժեք չի կարգավորում, և այն օրենսդրական հստակ կարգավորման կարիք ունի:

Նշենք նաև, որ անցած տարի, երբ Ա. Մինասյանը Ազգային ժողովում այս հարցը բարձրացրել է, այդ ոլորտը կարգավորող երկու օրինագիծ է մշակվել:

ԱԺ-ում քննարկվում էր, որ նախ նման օրինագիծ են ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և Առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Բաբլոյանը: Դեռ այն ժամանակ խոսում էին, թե այդ օրինագիծը դաշտը կարգավորում էր այն առումով, որ ամբողջությամբ իրավական պաշտպանության տակ էր վերցնում սերմնահեղուկի ներկրումը, դրա բեղմնավորումը, այնուհետև հայ կանանց օրգանիզմում տեղադրելու, հետո երեխայի ծնվելու ու երեխային արտահանելու գործընթացը:

Կուլիսային քննարկումներ կային, թե այդ գործընթացն արդեն մեր երկրում իրականացվում է, բայց այն օրենսդրական լիարժեք կարգավորում չունի:

Նաև նշվում էր, որ սերմնահեղուկ է ներկրվում նույն Իսրայելից, Հայաստանում ընտրում են առողջ և երիտասարդ կանանց, այդ սերմնահեղուկը բեղմնավորվում էր նրանց օրգանիզմում, իսկ ծնված երեխան հետ էր տարվում Իսրայել:

Եվ որ այդ գործընթացն այնքան ստվերային վիճակում է, որ առայժմ պարզ չէ, թե սերմնահեղո՞ւկն է ներարկվում, թե՞ արդեն բեղմնավորված բջիջն է տեղադրվում հայ կանանց օրգանիզմում:

Սրանք տարբեր երևույթներ են:

Առաջին դեպքում հայ կինը դառնում է այդ երեխայի լիարժեք, բիոլոգիական մայրը, իսկ երկրորդ դեպքում՝ սուրոգատ՝ փոխնակ մայր և երեխայի հետ բիոլոգիական կապ չի ունենում:

Նշվում էր, որ երկու դեպքում էլ պատվիրատու երկիրը մեծ գումարներ է վճարել թե՛ մորը, թե՛ այն հիվանդանոցին, որտեղ իրականացվել են բեղմնավորման և հղիության վերահսկողության գործընթացները:

Նշվում էր, որ Իսրայելը իր մոտ առողջ սերունդ զարգացնելու համար նման ծրագրեր է իրականացնում Հայաստանի նման զարգացող և սոցիալ-տնտեսական մեծ խնդիր ունեցող երկրներում:

Նաև քննարկումներ կային, որ Հայաստանում այդ ծրագիրը լայնածավալ իրականացնելու համար Իսրայելը պատրաստ է եղել ավելի լուրջ ներդրումներ իրականացնել՝ մեր բուժհիմնարկներում մասնագիտացված կենտրոններ հիմնել և մայրերին օրենքով ամրագրված գումարներ վճարել: Հարցին ծանոթ բուժկենտրոնները հասկացել են, որ այստեղ կարող են ահռելի գումարներ շրջանառվել:

Դեռևս այն ժամանակ տեղեկություններ կային, որ շատերը ստվերային լոբբինգ էին իրականացնում, որ ԱԺ-ն ընդունի այդ օրինագիծը:

Օրինագիծը, սակայն, չարժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Կառավարությունը, հասկանալով, որ վերը նշված օրինագիծը կարող է ազգային անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնել, որոշեց ինքը ներկայացնել ոլորտը կարգավորող օրինագիծ:

Բանն այն է, որ հավանության չարժանացած օրինագծի և դրանից բխող համապատասխան ծրագրի իրականացման դեպքում սերմնահեղուկ ներկրող երկրներն այստեղ օրինականորեն կկարողանային բազմաթիվ հայ կանանց օգտագործել այդ նպատակի համար, իսկ դա բոլորովին էլ անմեղ ծրագիր չէ:

Միգուցե աղքատության մեջ ապրող հայ կանայք տրվեին մի տարում մի քանի հազար դոլար աշխատելու գայթակղությանը, բայց դա նրանց մոտ կարող էր առաջացնել թե հոգեբանական, թե առողջական լուրջ խնդիրներ:

Դրանից բացի, այդ ծրագիրը առանց այդ էլ ծնելիության և դեմոգրաֆիկ լուրջ խնդիր ունեցող մեր երկրի համար աղետ կլիներ և մի քանի տարում Հայաստանում կարող էր ազգային անվտանգության լուրջ խնդիր առաջացնել: Կառավարությունը հասկանալով այս խնդիրը՝ ներկայացրեց հակառակ օրինագիծ, որով խիստ սահմանափակում է դնում նման երևույթների վրա, գրեթե նվազագույնի հասցնում այլ երկրների նման ծրագրերի իրականացումը:

Ինչ-ինչ պատճառներով, նաև անհասկանալի է, թե որ անտեսանելի ձեռքի շնորհիվ կառավարության օրինագիծը քննարկման չարժանացավ:

Բարեբախտաբար, պաշտոնապես չքննարկվեց նաև վերը նշված պատգամավորների օրինագիծը:

Փաստը, սակայն, այն է, որ այդ ոլորտը կրկին մնում է առանց օրենսդրական կարգավորման: Իսկ սերմնահեղուկը Հայաստան է ներկրվում «գեղձի և այլ օրգանի բուժման» մաքսային անվանմամբ:

Ա. Մինասյանը Առաջին լրատվականի հետ զրույցում նշել, որ ինքը տեղյակ չէ` արդյոք նման ստվերային ծրագիր իրականացվո՞ւմ է մեր երկրում, բայց ամեն դեպքում մտահոգված է, քանի որ խոսքը վերաբերում է առողջապահության և սերնդարարման գործընթացին:

«Իսկ դա խնդիր է, որը պետք է լինի պատշաճ ուշադրության առարկա: Ես ակնկալում եմ, որ առողջապահության նախարարը այս խնդրի, դրա օրենսդրական կարգավորման հետ կապված ավելի սպառիչ պատասխան կտա»,- եզրափակել է Ա. Մինասյանը:

Աղբյուրը`http://pressing.am/?p=3519&l=am  

                                                                               http://oratert.do.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 996 | Ավելացրեց: katalogbiz | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]