13:32 Ադրբեջանը ցանկանում է ուկրաինական արտադրության շարժական ՌՏԿ-ներ ձեռք բերել | |
Ադրբեջանը մտադիր է ուկրաինական արտադրության շարժական ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել ուկրաինական «Իսկրա» գիտաարտադրական ձեռնարկության ղեկավարների հետ՝ 80К6 տեսակի կայաններ գնելու վերաբերյալ:
Գործակալությունը հավելում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչներն ադրբեջանական կողմին առաջարկել են 80К6-ի նորացված տարբերակը՝ 80К6М-ը, որը նախատեսված է Հակաօդային պաշտպանության ուժերի ռադիոտեխնիակական և զենիթահրթիռային ստորաբաժանումների կազմում օգտագործելու համար:
80К6 տեսակի կայաններն ունակ են հայտնաբերելու և ուղեկցելու թիրախներ մինչև 400 կմ հեռավորության վրա, ինչպես նաև միաժամանակ ցույց տալու երեք օդային օբյեկտների կոորդինատներն ու չափելու դրանց արագությունը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |