Կիրակի, 19.05.2024, 05:16
Ողջույն Հյուր | RSS
Մուտքի ձև
Բաժիններ
Որոնել
Գովազդ
Ազատ Բաններ 200x400 ամսեկան 75 000 ՀՀ դրամ +37494806928
Գովազդ
Եղանակի տեսություն
Գովազդ
Ազատ բաններ 200x100 ամսեկան 50000 ՀՀ դրամ +374 94806928
Գովազդ
Մեր հարցումը 1
Որ երկրում կգերադասեիք ապրել?
Պատասխանների ընդհանուր քանակը: 169
Մեր հարցումը 2
Որ երգչուհուն եք ավելի շատ համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 3
Որ երգչին եք համակրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Մեր հարցումը 4
Քանի երեխա կցանկանաք ունենալ
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Մեր հարցումը 5
Ինչ մակնիշի հեռահոս եք նախնտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 113
Մեր հարցումը 6
Որ մարզում եք բնակվում
Պատասխանների ընդհանուր քանակը: 128
Մեր հարցումը 7
Ով է ամենադաժան բռնակալը
Պատասխանների ընդհանուր քանակը: 95
Մեր հարցումը 8
Ինչ կրոն եք դավանում?
Պատասխանների ընդհանուր քանակը: 90
Մեր հարցումը 9
Հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների մեջ դրական շրջադարձերն սպասելի են?
Պատասխանների ընդհանուր քանակը: 61
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վիճակագրություն
oratert.do.am Alexa/PR
Մեր գործնկերները
Նվիրատվություններ

Առավել ընթերցված

Գլխավոր էջ » Հոդվածներ » Առավել ընթերցված

Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
Ռոյթերզ գործակալությունը հաղորդել է, որ աշխարհում հայտնի ֆրանսիական Կարֆուր հիպերմարկետների ցանցը բանակցում է Մերձավոր Արեւելքի իր ստորաբաժանում հանդիսացող ընկերության 25 տոկոսը արաբական Majid Al Futtaim-ին (MAF) վաճառելու համար, որն արդեն իսկ Կարֆուրի Մերձավոր Արեւելքի ստորաբաժանման բաժնետեր է: Այդպիսով, եթե գործարքը կայանա, կստացվի, որ Մերձավոր Արեւելքում Կարֆուրի ստորաբաժանում ընկերությունը ոչ թե ֆրանսիական է, այլ արաբական եւ ամբողջությամբ պատկանում է MAF ընկերությանը, որն էլ պատկանում է մի ընտանիքի:

Այս տեղեկությունը Հայաստանի համար հատկապես հետաքրքրական է նրանով, որ Կարֆուրի Մերձավոր Արեւելքի ստորաբաժանում ընկերությունն է, որ պատրաստվում է ներդրում անել Հայաստանում: Այդ ներդրման պատմությունը բավական հետաքրքիր ու աղմկոտ ծավալում է ունենում: Ինչպես հայտնի է, Կարֆուրը պետք է ներդրում կատարեր նորաբաց Դալմա Գարդեն Մոլ առեւտրի կենտրոնի տարածքում, որը պատկանում է Տաշիր գրուպի սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին:

Հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Հայաստանի ներկրող օլիգարխիան, որը նաեւ զբաղվում է մանրածախ վաճառքով, սուպերմարկետային բիզնեսով, դժգոհ է Կարֆուրի մուտքից, քանի որ թե ներկրման, թե մանրածախ առեւտրի շուկայում այն կլինի բավական խոշոր մրցակից, որի վրա օլիգարխիայի ատամը կարող է կոտրվել: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Կարֆուրը չի գա Դալմա Գարդեն Մոլ, որովհետեւ կան ինչ-ինչ անհամաձայնություններ երկու տնտեսվարողների միջեւ՝ Կարֆուրի եւ կենտրոնի: Ըստ ամենայնի, առեւտրի կենտրոնի սեփականատեր Սամվել Կարապետյանը չուզեց նեղացնել հայաստանցի օլիգարխներին, որոնց հետ ունի լավ հարաբերություններ եւ սերտ կապեր:

Բայց, Կարֆուրի մասով, Հայաստանի կառավարությունը հայտնվեց հանրային ու նաեւ միջազգային ճնշման տակ: Կարֆուրի խնդրին մի քանի անգամ բավական բաց տեքստով անդրադարձավ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, հայտարարելով, որ դա կխթանի Հայաստանում մրցակցությունը եւ կբերի գների նվազման: Կառավարությունը որոշեց Կարֆուրին այլ տեղ հատկացնել, այլ տարածքում: Սակայն, ներդրումների գործընթացը բավական ձգձգվում է, եւ Կարֆուրն այսպես ասած ուշանում է, թեեւ այն արդեն իսկ Հայաստանում պետք է լիներ ըստ նախնական պայմանավորվածությունների:

Ակնհայտ է, որ ներկրումներն ու մանրածախ առեւտուրը քվոտավորած օլիգարխիային հաջողվեց եթե ոչ կանխել Կարֆուրի մուտքը Հայաստան, ապա գոնե հնարավորինս ուշացնել այն: Իսկ այդ ընթացքում փաստորեն տեղի են ունենում հետաքրքրական փոփոխություններ, եւ ֆրանսիացիները վաճառքի են հանել Կարֆուրի Մերձավոր Արեւելքի ընկերության իրենց բաժնեմասը՝ որը պետք է ներդրում անի Հայաստանում: Այսինքն, Հայաստան կգա արդեն Կարֆուրի «զտարյուն» արաբական ստորաբաժանումը, թեեւ սա իհարկե դեռ հարց է: Համենայն դեպս, հայկական մամուլում տեղեկություններ են եղել, որ Կարֆուրի արաբական ընկերությունում ներկայացվածություն ունի Հայաստանի խոշոր ներկրողներից եւ մանրածախ առետրի ցանց ունեցողներից մեկը՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Խաչատրյանին օրերս ջրից չոր դուրս բերեց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը, եզրակացնելով, որ նա բիզնեսմեն չէ, եւ նրա դեպքում չկա բիզնեսի ու պաշտոնի միջեւ շահերի համընկնում:

Դա փաստացի պետական մակարդակով Գագիկ Խաչատրյանին տրված կանաչ լույս էր, որն իհարկե կարող է բարձրացնել նրա միջազգային գործարար իմիջը, հատկապես արաբական աշխարհում, որտեղ իհարկե բիզնեսի եւ իշխանության սերտաճման սկզբունքները հասնում են անցնում են հայկականին:

Ընդհանրապես, արաբական աշխարհը «հայկական աշխարհի» համար ունի բավական խորհրդանշական նշանակություն: Արաբական աշխարհի մարգարիտ հանդիսացող Դուբայն օրինակ հայաստանյան օլիգարխիայի երկրորդ մայրաքաղաքն է, իսկ գուցե նաեւ առաջինը, որտեղ տեղի են ունենում ամենանշանակալից հավաքները, այսպես ասած հայաստանյան քրեաօլիգարխիկ համակարգի «անվտանգության խորհրդի» նիստերը: Այնպես որ, արաբական աշխարհն ու հայաստանյան օլիգարխիան բավական լավ են հասկանում իրար, եւ եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:                     Հեղ.` Հակոբ Բադալյան


Աղբյուրը: http://oratert.do.am/news/dowbayi_sxodkan_talis_e'_ir_ptowghnery'/2013-05-23-58
Կատեգորիա: Առավել ընթերցված | Ավելացրեց: katalogbiz (23.05.2013) W
Դիտումներ: 535 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]