20:15 Վարչապետի խորհուրդը Լևոն Զուրաբյանին. «Շարունակեք ձեր ազգափրկիչ գործունեությունը» | |
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից օֆշորային գոտում ձեռնարկություն բացելու խնդրին: «Դուք, պարոն վարչապետ, հայտարարեցիք, որ դա կեղծիք է, որ ձեր անունն է վարկաբեկվում: Վարկաբեկման նման ծախսատար ձևը անհեթեթ չե՞ք համարում: Դուք երբևիցե ճանաչե՞լ եք Փայլակ Հայրապետյանին և Աշոտ Սուքիասյանին», Lragir.am-ի փոխանցմամբ այդ մասին հարցրել է Զուրաբյանը: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԶԼՄ-ներում այնպիսի պատմություններ կարող են հայտնվել՝ կապված բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որ միայն դրանք կարդալու համար ժամանակը չի բավականացնի: Տիգրան Սարգսյանն ասել է, որ որևէ ձեռնարկություն չի գրանցել ոչ միայն Կիպրոսում, այլ օֆշորային այլ երկրներում: Նա նշել է, որ իրականությանը չի համապատասխանում, որ բանկն իր միջնորդությամբ է տվել վարկը: Նա նշել է, որ ոչ մի բանկ, առանց գրավի ու ռիսկերի լուրջ ուսումանսիրության, որևէ մեկի միջորդությամբ վարկ չի տրամադրում: Վարչապետն ասել է, որ դիմել է իրավապահներին, նրանք թող զբաղվեն այս պատմությամբ: Իսկ Լևոն Զուրաբյանին վարչապետը խորհուրդ է տվել նման հարցերով զբաղվելու փոխարեն շարունակել ազգափրկիչ գործունեությունը: Լևոն Զուրաբյանը նշել է, որ ցավոք, վարչապետի խոսքին ոչ բոլորն են հավատում: Նա նշել է, որ թող չանհանգստանա, իրենք պատրաստ են «ձեռները քշտել» ու մտնել այդ կեղտոտ պատմության մեջ, որպեսզի մինչև վերջ բացահայտեն: Տիգրան Սարգսյանը նշեց, որ ԱԺ դահլիճում մեծամասնությանն արդեն ձանձրացրել են Լևոն Զուրաբյանի գնահատականները: Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_politics_190968.html http://oratert.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |