22:09 Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան | |
Լեգենդար հայազգի երգահան շանսոնյե Շառլ Ազնավուրը Հայատանում է: Արմենպրեսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամլո կենտրոնից տեղեկացրել են, որ Ազնավուրը Երևանի Զվարթնոց օդանավակայան է ժամանել ժամը 20:30-ին՝ հուլիսի 7-14 կայանալիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի բացմանը մասնակցելու նպատակով:
Փառատոնի բացման արարողությանը հուլիսի 7-ին կնախորդի նաև Ազնավուրի անվան աստղի բացումը իր անունը կրող հրապարակում:
Փառատոնի ընթացքում կկայանան Շառլ Ազնավուրի դերակատարմամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, իսկ բացումը կազդարարվի հայտնի երգչի մասնակցությամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությամբ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |