22:49 Ջիպազգիները չեն, որ պիտի լինեն հերոսներ, երկրի տերերը Եռաբլուրում պառկած են. Գագիկ Գինոսյան | |
Ազատության հրապարակում այսօր մի խումբ ազատամարտիկներ հանրահավաք էին հրավիրել, որի ժամանակ տարբեր ջոկատների ներկայացուցիչներ բարձրաձայնեցին իրենց առնչվող մի շարք խնդիրների մասին։ Նրանք նաև հայտարարեցին, որ հանրահավաքից առաջ իրենց անհայտ անձինք սպառնացել են՝ հորդորելով ետ կանգնել հանրահավաք անցկացնելու մտքից։
Խոսքն ուղղելով իշխանություններին՝ Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Մի խանգարեք մարդկանց մարդավարի ապրել, եթե չեք կարողանում դուք մեզ պահել, դուք հեռացեք, մենք գանք ձեզ պահենք, ի՞նչ խնդիր կա։
Ազատամարտիկների հրավիրած հանրահավաքին այսօր ներկա էր նաև ՀՀ վաստակավոր արտիստ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, ով խոսեց եկող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների մասին։ «Երբ ես ռազմագիտություն էի դասավանդում, մեզ հորդորում էին, որ ռազմահայրենասիրական դաստիարակություն պետք է ուսուցանվի դպրոցում, այդ ժամանակ ես ասացի՝ կներեք, ռազմահայրենասիրական դաստիարակությունը թվեր և փաստեր չի, դա այն է, որ 15 ազգային հերոս ունենք, որից ընդամենը հինգն են ռազմաճակատում զոհվել, և որևէ մեկի արձանը Երևանում չկա, ջուր ծախողի արձանը կա, չգիտեմ ում արձանը կա, իսկ մեր ո՞ր հերոսի արձանն է այսօր քաղաքում կանգնեցված, ո՞ւր է Մոնթեի արձանը, ո՞ւր է Մովսես Գյորգիսյանի արձանը քաղաքի կենտրոնում, ո՞ւր են այն տղերքի արձանները, որոնց արյունով կերտվել է այսօրվա անկախությունը», ասաց նա։
Ո՞ւր է Լեոնիդի հերոսի կոչումը։ Այն ջիպազգիները չեն, որ պիտի լինեն հերոսներ, այն անհայտ ծագումով մարդիկ չեն, որ պիտի մսխեն այն ամենը, ինչ մարդիկ ստեղծել են կյանքի գնով, երկրի տերերը Եռաբլուրում պառկած են,հայտարարեց նա։
Ամբողջ ժողովուրդը նայում է էն տղերքին, որոնք պետք է բերեն արդարությունը, մե՛նք պետք է բերենք արդարությունը մեր երկրին,-հայտարարեց նա։
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |