Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 12 » Եվրոպայում գործադուլ են անում 11 երկրների ավիադիսպետչերներ
19:38
Եվրոպայում գործադուլ են անում 11 երկրների ավիադիսպետչերներ
ԵՄ-ի անդամ 11 երկրներում բողոքի ակցիաներ են անցկացնում ավիադիսպետչերները, հայտնում է Gazeta.ru-ն:
Երեքշաբթի օրը Ֆրանսիայում սկսված գործադուլին միացել են նրանց գործընկերները Ավստրիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Բելգիայից, Իտալիայից, Լատվիայից, Պորտուգալիայից ու Սլովակիայից:
Այս ակցիաների հետևանքով արդեն 1,5 հազար չվերթ է հետաձգվել:
Նախատեսվում է գործադուլն ավարտել հինգշաբթի օրը, չնայած ի սկզբանե էլ հայտարարվել էր, որ դա ընդամենը մեկ օր կտևի: France-Presse-ի գնահատականով՝ Ֆրանսիան տրանսպորտային քաոսի ճիրաններում է: